Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 13, 2013 3:30 - 2 քննարկում

-Վատ եմ. շատ վատ,- պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:


Վատ եմ. շատ վատ պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:
Հարգելի հայեր, շնորհակալ եմ ուշադրության համար, բայց դրությունս ճնդրագուլի է, վիճակս վիճակ չի, օրեր եմ անցկացնում քանդված և քանդվող քաղաքում, դա դեռ հերիք չէր, հիմա էլ իմ սալահարթից հողն են գողանում, տանում…
Սկսեմ սկզբից: Ես որպես քաղաք 2 կիլոմետրը 2 կիլոմետրի վրա՝ 4 քառակուսի կիլոմետրանոց թեք տարածք եմ : Հյուսիսային մասով հարում եմ Ստեփանակերտին. հարավով Քարինտակին: Տիեզերքից որ նայեք կտեսնեք հարավային մասում մոտ երկու կիլոմետր երկարությամբ անտառաշերտ կա, արհեստական տնկովի փշատերեվային 50 հեկտար: Ամաչում եմ ասեմ որ այդ անտառը տնկված է ադրբեջանցիների կողմից: Այս բարձրադիր մասում նրանք բերել են ձորերից սևահող ու ծածկել 50 հեկտար քարաժայռ 2-3 մետր սևահողով: Քաղաքը դարձրել մաքուր օդի առողջանային հանգստավայր:
21 տարի առաջ ինձ ազատագրեցին հայերը և ես կարծում էի նոր շունչ ու կյանք կստանամ: Ավաղ, դա այդպես չեղավ:
Հիմա Շուշին պետք է ազատագրել այն հայերից, որ թալանում են ինձ և չեն կառուցում հայերի համար, կարոտ եմ իսկական հայի հոգատարությանը և ուշադրությանը:
Ուղարկում եմ նկարներ, որ լավ պատկերացնեք թե ինչպես են քանդում անտառը, որ իրենք չեն տնկել, խոսքս վերաբերվում է աշխարհիկ ղեկավարին և հոգևոր առաջնորդ Պարթև Սրբազանին:
Առաջին նկարում է տեսնում եք անտառային սևահողը հեռացրած և սպիտակ սալահատակին հասած տեղամասեր:

Օգտագործվում է ժամանակակից օրնիբուն աշխատող տեխնիկա:

Ուշադրություն դարձրեք սևահողի հաստ շերտին, որ գողացվում է մինչև քարե ծածկույթը:

Երկար եմ լաց եղել, համբերել, որ գուցե այս հայերը խելքի կգան ու կբնակեցնեն քաղաքը հայերով: Իզուր, ստիպված մի օր հետևեցի այս սևահող կրող գողերին և ի՞նչ տեսա…
Ղարաբաղի բիրդան աղաների դղյակների պարտեզներն են ծածակում իմ սևահողով:
Ականջդ կանչի Շուշիի ազատագրման հատուկ հրամանատար Ժիրայր Սեֆելյան, որտե՞ղ ես:

shushu antar

DSC09821

DSC09840

DSC09846

DSC09852

DSC09854

DSC09857

DSC09860

DSCN5921-web



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david
May 13, 2013 23:19