ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 13, 2013 2:27 - 7 քննարկում
Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳՈՐԾԸ «ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ» Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված վեց հատորանոց քրեական գործում Վարդան Սեդրակյանին չենք գտնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Նրա խոսքերով՝ նախագահի նախկին թեկնածուին դատում են մեկ անձի տված ցուցմունքով: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի հետ կալանավորվել են նրա տանը աշխատող Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը: Խաչատուր Պողոսյանը, ով այս գործով, անցնում է որպես կրակող, ցուցմունքում գրել է, թե «կաֆելչիկը՝ Սամվել Հարությունյանը, նրան ասել է, թե Վարդան Սեդրակյանը ցուցում է տվել, թե Պարույր Հայրիկյանին պետք է վախեցնել»: Պաշտպանը համոզված է, որ Վարդան Սեդրակյանի «գլխին ուզում են սարքել» եւ կասկածներ ունի, որ ՝ կրակողը՝ Խաչիկն էլ մահափորձի հետ կապ չունի. «Եթե զենքը չի հայտաբերվում, փամփուշտներ չեն հայտնաբերվում»: Պաշտպանն այսօր չհերքեց, որ Վարդան Սեդրակյանը Խաչատուրին եւ Սամվելին հազար ԱՄՆ դոլար է տվել, բայց ոչ թե մահափորձը կազմակերպելու, այլ իր տանը կատարած աշխատանքի համար: Ալեքսանդր Սիրունյանի խոսքերով՝ այս գործը նման է բրազիլական սերիալի սցենարի, քանի որ ըստ գործի նյութերի՝ Վարդան Սեդրակյանը նշել է, որ հանցագործությունը կատարելուց հետո նրանք «դիրխոր չեն մնա»: «Տեսել եք մի դեպք, որ կիլլերին գումարը նախապես չեն տալիս»,- նշում է պաշտպանը: Պաշտպանը համոզված է, որ երբ գործը հասնի եվրոպական դատարան, շատ կարճ ժամանակահատվածում բավարարվելու է, քանի որ մեղադրանքի հիմքերը բացակայում են: Վարդան Սեդրակյանը կալանքի տակ է այս տարվա մարտի հինգից, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ցուցմունք երբեւէ չի տվել: Վաղը կայանալու է գործով առաջին նիստը եւ դատախազից խնդրելու են բացատրել, թե որն է էպոսագետի մեղքը: |
7 քննարկումներ
Արթուր