ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, May 13, 2013 2:27 - 7 քննարկում

Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳՈՐԾԸ «ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ»
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված վեց հատորանոց քրեական գործում Վարդան Սեդրակյանին չենք գտնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքերով՝ նախագահի նախկին թեկնածուին դատում են մեկ անձի տված ցուցմունքով:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի հետ կալանավորվել են նրա տանը աշխատող Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը: Խաչատուր Պողոսյանը, ով այս գործով, անցնում է որպես կրակող, ցուցմունքում գրել է, թե «կաֆելչիկը՝ Սամվել Հարությունյանը, նրան ասել է, թե Վարդան Սեդրակյանը ցուցում է տվել, թե Պարույր Հայրիկյանին պետք է վախեցնել»:

Պաշտպանը համոզված է, որ Վարդան Սեդրակյանի «գլխին ուզում են սարքել» եւ կասկածներ ունի, որ ՝ կրակողը՝ Խաչիկն էլ մահափորձի հետ կապ չունի. «Եթե զենքը չի հայտաբերվում, փամփուշտներ չեն հայտնաբերվում»:

Պաշտպանն այսօր չհերքեց, որ Վարդան Սեդրակյանը Խաչատուրին եւ Սամվելին հազար ԱՄՆ դոլար է տվել, բայց ոչ թե մահափորձը կազմակերպելու, այլ իր տանը կատարած աշխատանքի համար: Ալեքսանդր Սիրունյանի խոսքերով՝ այս գործը նման է բրազիլական սերիալի սցենարի, քանի որ ըստ գործի նյութերի՝ Վարդան Սեդրակյանը նշել է, որ հանցագործությունը կատարելուց հետո նրանք «դիրխոր չեն մնա»:

«Տեսել եք մի դեպք, որ կիլլերին գումարը նախապես չեն տալիս»,- նշում է պաշտպանը:

Պաշտպանը համոզված է, որ երբ գործը հասնի եվրոպական դատարան, շատ կարճ ժամանակահատվածում բավարարվելու է, քանի որ մեղադրանքի հիմքերը բացակայում են:

Վարդան Սեդրակյանը կալանքի տակ է այս տարվա մարտի հինգից, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ցուցմունք երբեւէ չի տվել:

Վաղը կայանալու է գործով առաջին նիստը եւ դատախազից խնդրելու են բացատրել, թե որն է էպոսագետի մեղքը:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արթուր
May 13, 2013 5:00