ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 8, 2013 3:25 - չքննարկված
ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ ՀԵՌԱՑՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆԻՑ (Պատճառ կար, ապրում էր աշխատավարձով)
Գուսան Հայկազունի հետ զրույցից (սկիզբը՝ նախորդ համարում) տեղեկացանք, որ Հ1-ի դռները փակվել են գուսանի առջեւ, բացի այդ, նրան հեռացրել են աշխատանքից առանց հիմնավոր պատճառների: -Ես չգիտեմ՝ մենք մշակույթի նախարար ունենք, թե չէ: Ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, 5-6 տարի է՝ մշակույթի նախարարին չեմ տեսել: Բա մեր կարիքը հեչ չունե՞ն: Մի օր կանչեն ժողովի, քննարկման: Գործ չեն անում: Բաժին պետք է լինի` գուսանական, ժողովրդական երգի, առաջին հերթին մեզ հետ պետք է շփվեն, աշխատեն: Մարզերում, շրջաններում պետք է հանդիպումներ կազմակերպենք, բայց ո՞ւմ պետքն է: Դրսից չգիտես ում են բերում՝ մեզ անծանոթ, գալիս են, համերգներ տալիս, նրանց էլ ծափահարում են: Ես ինքս տարվա ընթացքում բոլոր մարզերում համերգ եմ ունենում, բայց գիտե՞ք՝ ինչ գնով: Իսկ ես գնում եմ, տանջվում, խնդրում, տոմսեր վաճառում… Ինքս եմ կազմակերպում, որ գնամ, համերգներ տամ: Բայց մեզ նման խմբերը պետք է շատ համերգներ ունենան: Պետք է աշխատանք կատարել: Ի պատիվ մեր ժողովրդի՝ դեռ կան նվիրյալներ, որոնք, անկախ ամեն ինչից, պայքարում են, անում իրենց գործը: Ես վստահ եմ, որ ժամանակները կփոխվեն, արժեքները կգան իրենց տեղը, որ մշակույթի նախարարությունը կզբաղվի մեր երգարվեստով, պարարվեստով, ազգայինով: Մի օր մեր ղեկավարները կսկսեն տեղ տալ մեզ:-Լավ, իսկ հեռուստատեսությամբ ինչո՞ւ չեք երեւում: -Հանրայի՞ն հեռուստատեսությամբ. Հ1-ն ինձ համար ընդհանրապես փակ է: Ես տեղյակ պահեցի «Երգ երգոց»-ին իմ 60-ամյակի մասին, 25 տարի է՝ իմ երգերն են հնչում: Ի դեպ, այդ նույն երգերս հնչում են նաեւ հենց իրենց հաղորդումների ժամանակ` հաղթանակի օրը, տարբեր առիթներին: Հիշեցրի, որ 60-ամյակս է, թող մի ամբողջ ծրագիր էլ իմ երգերը լինեն, ուրախությամբ ընդունեցին, ասացին՝ կպատրաստվենք, ու չարեցին: Հետո ես կրկին հարցրի՝ բա ինչի՞ չեք անում, ասացին` պատրաստվում ենք: -Իսկ ինչո՞ւ է փակ, խնդի՞ր եք ունեցել: -Որտե՞ղ էիք աշխատում: -Իսկ ինչո՞ւ հեռացրին մաքսայինից, խախտումնե՞ր էիք արել: -Ինչո՞ւ դեռ անցած տարի չեք բարձրաձայնել այդ մասին: -Ստացվում է, որ այս պահին անգո՞րծ եք: -Այդ դեպքում հիմա ինչպե՞ս եք կարողանում Ձեր ապրուստն ապահովել, հացի խնդիր լուծել: -Իսկ այստեղի հայ կատարողները Ձեզ մոտ երգեր չե՞ն պատվիրում: |