ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 8, 2013 3:25 - չքննարկված

ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ ՀԵՌԱՑՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆԻՑ (Պատճառ կար, ապրում էր աշխատավարձով)

 

Գուսան Հայկազունի հետ զրույցից (սկիզբը՝ նախորդ համարում) տեղեկացանք, որ Հ1-ի դռները փակվել են գուսանի առջեւ, բացի այդ, նրան հեռացրել են աշխատանքից առանց հիմնավոր պատճառների:
-Ես չգիտեմ՝ մենք մշակույթի նախարար ունենք, թե չէ: Ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, 5-6 տարի է՝ մշակույթի նախարարին չեմ տեսել: Բա մեր կարիքը հեչ չունե՞ն: Մի օր կանչեն ժողովի, քննարկման: Գործ չեն անում: Բաժին պետք է լինի` գուսանական, ժողովրդական երգի, առաջին հերթին մեզ հետ պետք է շփվեն, աշխատեն: Մարզերում, շրջաններում պետք է հանդիպումներ կազմակերպենք, բայց ո՞ւմ պետքն է:
Դրսից չգիտես ում են բերում՝ մեզ անծանոթ, գալիս են, համերգներ տալիս, նրանց էլ ծափահարում են: Ես ինքս տարվա ընթացքում բոլոր մարզերում համերգ եմ ունենում, բայց գիտե՞ք՝ ինչ գնով: Իսկ ես գնում եմ, տանջվում, խնդրում, տոմսեր վաճառում… Ինքս եմ կազմակերպում, որ գնամ, համերգներ տամ: Բայց մեզ նման խմբերը պետք է շատ համերգներ ունենան: Պետք է աշխատանք կատարել: Ի պատիվ մեր ժողովրդի՝ դեռ կան նվիրյալներ, որոնք, անկախ ամեն ինչից, պայքարում են, անում իրենց գործը: Ես վստահ եմ, որ ժամանակները կփոխվեն, արժեքները կգան իրենց տեղը, որ մշակույթի նախարարությունը կզբաղվի մեր երգարվեստով, պարարվեստով, ազգայինով: Մի օր մեր ղեկավարները կսկսեն տեղ տալ մեզ:-Լավ, իսկ հեռուստատեսությամբ ինչո՞ւ չեք երեւում:
-Հանրայի՞ն հեռուստատեսությամբ. Հ1-ն ինձ համար ընդհանրապես փակ է: Ես տեղյակ պահեցի «Երգ երգոց»-ին իմ 60-ամյակի մասին, 25 տարի է՝ իմ երգերն են հնչում: Ի դեպ, այդ նույն երգերս հնչում են նաեւ հենց իրենց հաղորդումների ժամանակ` հաղթանակի օրը, տարբեր առիթներին: Հիշեցրի, որ 60-ամյակս է, թող մի ամբողջ ծրագիր էլ իմ երգերը լինեն, ուրախությամբ ընդունեցին, ասացին՝ կպատրաստվենք, ու չարեցին: Հետո ես կրկին հարցրի՝ բա ինչի՞ չեք անում, ասացին` պատրաստվում ենք:

-Իսկ ինչո՞ւ է փակ, խնդի՞ր եք ունեցել:
-Հ1-ի ղեկավարությունն ունի իր անդամները շոու բիզնեսից: Եթե ես իմ երգերով երեւամ, արդեն նրանցը չի երեւա, հասկանո՞ւմ եք: Ամեն կերպ փակում են: Այսքան հեռուստաալիքներ կան, բայց էլի դժվարությամբ են եթեր հրավիրում: Միակ ալիքը, որի հետ խնդիր չունեմ, «Երկիր մեդիա»-ն է: Մնացած ալիքները չեն լուսաբանում, չեն հրավիրում, չեն օգնում: Հավատացե՛ք, ոչ մեկի հետ էլ կոնֆլիկտ չեմ ունեցել, ուղղակի եթեր չեն տալիս, ձեռք չի տալիս իրենց: Մնում է` ես Հայաստանից թողնեմ գնամ: Ինձ նույնիսկ աշխատանքից հեռացրին:

-Որտե՞ղ էիք աշխատում:
-17 տարի մաքսային համակարգում էի աշխատում, իհարկե, մաքսավոր չդարձա: Հեռախոսի վրա` կապի բաժնում էի աշխատում: Ինձ դրեցին փակուղու մեջ, ես նորմալ աշխատում էի, հանեցին, մնացի փողոցում, տուն չունեի, վարձով էի ապրում: 10 տարի է՝ վարձով եմ ապրում: Դիմեցի նախագահին, վարչապետին, որ ինձ հանել են աշխատանքից, ի՞նչ անեմ, թողնեմ Հայաստանից գնա՞մ: Պատասխան չստացա:

-Իսկ ինչո՞ւ հեռացրին մաքսայինից, խախտումնե՞ր էիք արել:
-Չէ՛, չէ՛, մի օլիգարխի տղայի պետք է ընդունեին, ինձ կրճատեցին: Դե այնտեղ հասարակ մարդ չի կարող մտնել: Թոշակիս տարիքն էլ չէր, դեռ երկու տարի ունեի: Կրճատում, սովորական բան է:

-Ինչո՞ւ դեռ անցած տարի չեք բարձրաձայնել այդ մասին:
-Ես անընդհատ ասում եմ, ինտերնետով էլ գրում եմ, խայտառակ անում, բայց սա է, ի՞նչ անեմ: Այսպիսին է մեր երկրի վիճակը:

-Ստացվում է, որ այս պահին անգո՞րծ եք:
-Ես մասնագիտությամբ շինարար-ինժեներ եմ, Սովետի ժամանակ խոշոր հիմնարկների պետ եմ աշխատել, բայց երբ արցախյան շարժումը սկսվեց, ներգրավվեցի շարժման մեջ, գնացի պատերազմ, պատերազմից եկա, էլ ի՞նչ շինարարություն, էլ ի՞նչ բան: Մի կերպ 1995 թվականին մաքսայինում կարողացա աշխատանք գտնել: Նորմալ աշխատավարձ էի ստանում՝ ե՛ւ ապրում էի, ե՛ւ կարողանում էի տարվա մեջ ձայնագրություններ անել: Ինձ դրանից էլ զրկեցին:

-Այդ դեպքում հիմա ինչպե՞ս եք կարողանում Ձեր ապրուստն ապահովել, հացի խնդիր լուծել:
-Ասեմ` մեծ դժվարությամբ համերգներ եմ կազմակերպում, որոշակի գումար մնում է, երգեր եմ գրում, պատվերներ եմ ստանում արտասահմանից:

-Իսկ այստեղի հայ կատարողները Ձեզ մոտ երգեր չե՞ն պատվիրում:
-Այստեղ այդքան չեն հասկանում: Ես գրում եմ միայն մաքուր հայկական գուսանական ժանրում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ