Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 6, 2013 14:42 - 1 քննարկում

Սոխը ՝ բարակ-բարակ , կրակը՝ մարմանդ-մարմանդ…

( Սոխը ՝ բարակ-բարակ , կրակը՝ մարմանդ-մարմանդ )

Թիվ կա աստղերին , թիվ չկա հալալ աշխատանքի , արդարության ,
հավասարության , օրինականության , տեսական ժողովրդավարության ,
տեսակ-տեսակ խոստումների , ծոցագրպանային հեղափոխության , վրանային
ծոմապահության և իհարկե , արևմտյան մեղմ քամիների տակ ծփացող ,
գույնավոր , անկաշառ , չափազանց վճռական , աներեր , երդումնաթաթախ ,
չտեսնված ու չլսված Ազատության աչքի լուսի բես հսկվող հրապարւակում
աշխարհի տարբեր ծագերից հավաքված բիուր-բյուրավոր Րաֆի , Րաֆի , Րաֆի
ասող ժողովրդին : Բոլորն ուրախ ժպտում էին , ծափահարում ու գոռում .
-Խաղաղություն մանուկներին երկրի բոլոր կողմերում :
Թեթևակի կոնծած , քեֆը լավ մի մարդ՝ երկու ձեռքերն երկինք պարզած ,
թեթևակի ճոճվելով բղավում էր .- Րաֆֆաելլո , Րաֆֆաելլո :
Բարևառատ հեղափոխության , մեծ ժողովրդականություն վայլող , բարևատու
գործիչներից մեկը ՝ չդիմանալով ու չհանդուրժելով այդ ականջ ծակող
աններդաշնակությանը , փորձեց կարգի հրավիրել մոլորված զինակցին.
– Այ ընկեր՛, Րաֆի ՛, Րաֆի , ոչ թե Րաֆֆաելլո :
– Րաֆֆաելլո , Րաֆֆաելլո , միայն Րաֆֆաելլո .-լսվեց առարկություն չընդունող
պատասխանը :
– Բայց ինչու՞ Րաֆֆաելլո .- այդ համառությունից զարմացած հարցրեց
բեմահարթակում կանգնածը :
-Ո-ր-ո-վ-հ-ե-տ-և բ-ե-ր-ա-ն-ի-դ մ-ե-ջ հ-ա-լ-վ-ու-մ ա .–հետևեց պատասխանը:

Ծանոթություն– « Րաֆֆաելլո »՜՜…- կաթի փոշիով , կարագով և ընկույզի
կտորտանքով պատրաստված էլիտար քաղցրավենիք :T5 comment



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vaneci
May 6, 2013 17:20