Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 2, 2013 9:50 - 1 քննարկում

Հայաստանի միակ փրկությունը բոլոր կուսակցությունները մեկ եղբայրական գերեզմանում ամփոփելն է: Սրանց մեջ են հայության տարաբնույթ թշնամիները…

Ռ.Քոչարյանի խամաճիկները…Նոր «մարիոնետ պրոյեկտ» 2018թ-ի ընտրություններին ընդառաջ

Այսօր – 11:01

Առաջին լրատվական-ից տեղեկանում ենք.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավականին անորոշ հեռանկարի առջև է կանգնած:

Ի սկզբանե ստեղծված լինելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ԲՀԿ-ն այդպես էլ շարունակում է մնալ նրա ազդեցության ներքո:

Չնայած ԲՀԿ-ի մի հատվածը ցանկանում է պարզապես հանգիստ ապրել և վայելել իրեն ընձեռված բարիքները, սակայն Ռ. Քոչարյանը «Բարգավաճը» դրա համար չի ստեղծել, այլ իր քաղաքական կարիքներին ծառայեցնելու նպատակով և փորձում է դա անել ինչպես որ հնարավոր է:

Հակառակ դեպքում, իր 10 տարվա արտգործնախարար Վարդան Օսկանյանին կամ իր ապարատի աշխատակից Վահե Հովհաննիսյանին ու իր ազդեցության տակ գտնվող մի քանի գործիչների չէր ներմուծի այդ կուսակցություն:

Ինչ խոսք, իրական են այն կարծիքները, որ այդ գործիչներով փորձ է արվել մի փոքր քաղաքականացնել գործարարների ակումբ դարձած կուսակցությունը, բայց առավել իրական են այն կարծիքները, որ այդպիսով Քոչարյանը ցանկացել է ԲՀԿ-ին առավելագույնս պահել իր ազդեցության ծիրում, որ նույնիսկ ցանկանում է կուսակցությունը վերցնել Գագիկ Ծառուկյանի ձեռքից ու նախագահ դարձնել Վ. Օսկանյանին:

Իրականում, փաստորեն, այս բոլոր ծրագրերի նպատակը 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցել է:

Անկախ Ռ. Քոչարյանի պլաններից էլ ԲՀԿ-ում ցանկանում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն կազմել, որ այդպիսով հաջողություն ունենան նախագահական ընտրություններում կամ դրանց վրա մեծ ազդեցություն ունենան: Այս հարցում արդեն ԲՀԿ-ն նախագահացուների պակաս չունի:

Առաջին հերթին կարող ենք նշել, նույն Ռ. Քոչարյանին:

Չէ՞ որ նա իր նախագահության ավարտից հետո ցանկանում էր Վլադիմիր Պուտինի օրինակով վարչապետ նշանակվել, որ հետո նորից դառնա նախագահ:

Այնպես որ, չի բացառվում, որ հաջորդ նախագահական ընտրություններին նա առաջադրվի՝ ԲՀԿ-ին որպես քաղաքական հենարան օգտագործելով: Դե իսկ, եթե Ռ. Քոչարյանի առաջադրվելու համար քաղաքական նպաստավոր պայմաններ չլինեն, ապա ԲՀԿ-ն ունի պահուստային մի քանի տարբերակներ:

Առաջին հերթին այս նպատակի համար է պատրաստվում նաև Վ. Օսկանյանը: ԲՀԿ-ում անցած նախագահական ընտրությունների համար նույնպես նրան առաջադրելու ծրագրեր կային, բայց ինչպես գիտենք, իշխանությունների ճնշումների արդյունքում այդ կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին: Չնայած չի բացառվում, որ քաղաքական իրողություններն այնպես դասավորվեն, որ Վ. Օսկանյանն էլ չկարողանա առաջադրվել:

Հիշեցնենք, օրինակ, անցած տարի նրա դեմ քրեական գործ հարուցելու փաստը: Մյուս կողմից` միանգամայն հավանական է, որ Գ. Ծառուկյանն ինքը կցանկանա պահպանել իր կուսակցությունը, որպեսզի դրանով կարողանա պահպանել նաև իր ահռելի բիզնես կարողությունը, ինչը անելու համար չի ցանկանա քաղաքականությունից դուրս գալ: Ուստի չի բացառվում, որ նրա շուրջ իրողություններն այնպես դասավորվեն, որ նա իրեն ու իր կարողությունը պահպանելու համար ստիպված առաջադրվի որպես նախագահի թեկնածու:

ԲՀԿ-ի ծառուկյանամետ զանգվածը ցանկանում են, որ Գ. Ծառուկյանն ինքը առաջադրվի:

Իհարկե, ոչ թե նախագահ դառնալու, այլ իր մասնակցությամբ քաղաքական քննարկումների մեջ մտնելու և իրենց ու կուսակցությանը լրացուցիչ դիվիդենտներ ձեռք բերելու հնարավորություն տալու համար:

ԲՀԿ-ի նախագահացուների թիմը հետաքրքիր կերպով եզրափակում է Ազգային ժողովի նախագահ և Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: ԲՀԿ-ի հետ նրա սերտ կապերը բոլորին են հայտնի:

Գ. Ծառուկյանի խնամին լինելով՝ նա ստանձնել է այդ կուսակցության ու ՀՀԿ-ի միջև քննարկումների միջնորդի դերը:

Թեև հիմա նրա այդ դերը սպառվել է, իսկ քննարկումներն ու պայմանավորվածություններն էլ, մեծ հաշվով, դուրս են եկել նրա ազդեցությունից:

ԱԺ նախագահը երկար տարիներ վարչապետի պաշտոն երազելուց ու դրան չհասնելուց հետո, հիմա էլ երազում է նախագահ դառնալ:

Թե Հ. Աբրահամյանի կամ նրա խնամի Գ. Ծառուկյանի՝ նախագահ դառնալու գաղափարը կամ ցանկությունը որքանով են տեղավորվում բանականության սահմաններում, տվյալ պարագայում երկրորդական հարց է, որովհետև մարդկային ցանկությունները սահման չունեն և շատ դեպքերում կտրված են իրականությունից:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պաշտոններ ձեռք բերելուն: Իհարկե, դժվար թե Հանրապետական կուսակցությունը ցանկանա նրան տեսնել իր նախագահի թեկնածուի դերում՝ հատկապես, որ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հարաբերությունների արդյունքում Հ. Աբրահամյանը կուսակիցների մոտ արդեն կորցրել է վստահությունը:

ԱԺ նախագահն ինքը հասկանում է, և ԲՀԿ-ում էլ լավ գիտեն, որ նա ՀՀԿ-ում այլևս յուրային չէ:

Այնպես որ, չի բացառվում, որ կարճ ժամանակ հետո իշխանական վերադասավորումների արդյունքում նա նորից պաշտոնանկ արվի ու դուրս մղվի քաղաքական գործընթացներից: Այս դեպքում նա նույնպես իր խնամու նման ոչ միայն հզոր բիզնես կարողությունը պաշտպանելու, այլև իրադարձություններից հեռու չլինելու ու սեփական հավակնությունները բավարարելու խնդիր է ունենում:

Բնականաբար, ՀՀԿ կողմից ընդհանրապես օտարվելու պարագայում Հ. Աբրահամյանը մտածում է ԲՀԿ-ի ու իր խնամի Գ. Ծառուկյանի միջոցով առաջադրվելու մասին՝ իհարկե, եթե վերը նշված թեկնածուները չեն առաջադրվում: ԲՀԿ-ում նույնպես քննարկում են այս հարցը:

Եվ որքան էլ դժվար լինի նրան ոչ միայն նախագահի, այլ նույնիսկ նախագահի թեկնածուի դերում պատկերացնելը, ԱԺ նախագահը ցանկություն ունի իր վարչապետական չբավարարված ու վիրավորված հավակնությունները գոնե ԲՀԿ-ի միջոցով բավարարել:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Grigor J
May 6, 2013 13:57