ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 2, 2013 12:43 - 17 քննարկում

Քաքը ելավ ջրի երես: Պարզվում է Իսրայելը հրեական սերմեր է ցանում Հայաստանի մայրերի արգանդներում…

Դումանյանը առաջին անգամ ԱԺ-ում իմացավ, որ սերմնահեղուկ է ներկրվել Հայաստան

17:44 02/05/2013 » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դումանյանը առաջին անգամ ԱԺ-ում իմացավ, որ սերմնահեղուկ է ներկրվել Հայաստան

Այսօր Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն: «Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ», -հարցն ավարտեց Արծվիկ Մինասյանը:

Արձագանքելով պատգամավորին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Հայաստան որևէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում: «Մեր Հանրապետությունում նման բան չի կատարվում, առաջին անգամ եմ լսում այդ մասին», -հավելեց նախարարի պաշտոնակատարը:

«Ես անպայման կուղարկեմ Ձեզ գրություն, որը մեզ է ուղարկվել մաքսային ծառայությունը, որտեղ նշվում է, որ մեծ քանակի սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան Իսրայելից: Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք և մեզ էլ տեղեկացրեք` իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից և արդյո՞ք անվտանգ է դա», իր պատասխան արձագանքի ժամանակ հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը:

Աղբյուր` Panorama.am



17 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Սիւզան Նաճարեան
May 2, 2013 13:47