ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 1, 2013 23:29 - 3 քննարկում
Այս քաչալը բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ ինքը գործող փրչոտ նախագահից խելոք է, քանի որ քաչալի ասածներից «վապշե» բան չես հասկանա…
Միգրացիայի կտրուկ աճ չկա, կա ստաբիլ, որոշակի մակարդակի արտագաղթ. Գագիկ Եգանյան
Միգրացիոն ծառայությունն այսօր կհրապարակվի այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանումների եւ երկրից մեկնումների տվյալները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նա նշեց, որ այն, ինչ հրապարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն տվյալները իրենց մոտ կլինեն, պարզապես ավելի մանրամասն եւ վերլուծության ենթարկված: Իսկ թե ինչու են տվյալներն այդքան ուշ հրապարակվում, Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ համակարգի փոփոխության, ծրագրային խնդիր էր:
Ինչ վերաբերում է դրանք դիտավորյալ ուշացնելուն, քանի որ տվյալները սարսափելի պատկեր են ցույց տալիս, ծառայության ղեկավարն ասաց, որ նա, ով նման բաներ է տարածում, ստեղծագործական միտք ունի, ֆանտաստիկայի ժանրից բաներ է ասում:
Գագիկ Եգանյանի խոսքով` միգրացիան մտահոգիչ է, բայց չենք կարող ասել, որ նախորդ տարիների համեմատ կտրուկ փոփոխություններ կան: Նրա խոսքով` այժմ տարեկան 25-30 հազար մարդ է լքում Հայաստանը, բայց հստակ տվյալները պարզ կդառնան աշնանը: «Միգրացիայի կտրուկ աճ չկա, կա կայուն, որոշակի մակարդակի արտագաղթ, արտագաղթ միշտ եղել է եւ կլինի»,- ասաց նա: Գագիկ Եգանյանի խոսքով` ամենամեծ արտագաղթը 1992-94 թթ է եղել, երբ 2 տարվա ընթացքում կորցրեցինք բնակչության 600 հազարի հասնող զանգված:
Ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ Կառավարությունը այնքան է կարեւորել այդ խնդիրը, որ պետական բյուջեից 13 միլիոն դրամ է հատկացրել միգրացիայի տվյալները ուսումնասիրելու համար:
Անդրադառնալով ՀԱԿ պատգամավորների` ահագնացող արտագաղթի վերաբերյալ հայտարարություններին` նա նշեց, որ դրանք ուղեւորահոսքեր են, պետք է տարբերել ուղեւորը միգրանտից, եթե ամեն մի միգրանտ ուղեւոր է, ապա ամեն ուղեւոր չէ, որ միգրանտ է: «Միշտ ասել ենք, որ հեղափոխական, ցնցող փոփոխություններ միգրացիայի իրավիճակում մեր տվյալները չեն արտացոլում»,- ասաց նա` շեշտելով,որ մի սահմանակետի վիճակով չի կարելի ամբողջ ուղեւորահոսքի մասին կարծիք կազմել ամբողջ հանրապետության մասշտաբով:
Նշենք, որ վերջերս հայ-վրացական սահմանակետ են այցելել ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը: Վերադարձից հետո նրանք իրենց մտահոգություն են հայտնել եւ խոսել ահագնացող արտագաղթի մասին: Արամ Մանուկյանը ասել է, որ օրական 300-400 հայ է անցնում Բագրատաշենի անցակետը:
3 քննարկումներ
sofia