Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 29, 2013 8:21 - 4 քննարկում
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ…
Ընդհանուր առմամբ,ամեն նոր եկած իշխանական կլան,կամ ամեն նոր կառավարող ՝՝էլիտա՝՝ ցաք ու ցրիվ չի անում նախկին հատուկ ծառայությունները՝ կատարելով կադրային գլխավոր փոփոխություններ,որի վրա էլ պետք է հենվի՝ իր իշխանությունը անսասան պահելու համար:Հազվագյուտ բացառություն է երբ յուրաքանչյուր նոր էլիտայի ՝՝թագավոր՝՝,գլխավոր քարտուղար կամ որեւէ այլ խոշոր կառավարիչ փոխում է ոչ այնքան ՝՝էլիտային՝՝ քանի որ այն չի կարող փոխարինվել արագ,այլ՝ անվտանգության ծառայությունների կառավարման կառուցվածքը:Իշխանության զավթումը հայ ժողովրդից մշտապես,վերջին 20 տարվա մեջ տեղի է ունեցել գաղտնի,որն արտահայտվել է ընտրակեղծիքներով,բազում այլեվայլ կեղծումներով: Ընդ որում,ժողովուրդը ոչ մի կապ չունի այդ նախաձեռնության հետ: Մնացած անկարգությունները պարզապես պրովոկացիաներ են այս կամ այն ուժերի: Խոսքն այստեղ վերաբերում է միայն ներքին ստրկությանը: Այն,որ Հայաստան Աշխարհում բացահայտ տեսակի ստրկատիրություն չի եղել երբեվէ,բացառությամբ եվրոպական միջնադարյան ժամանակագրական շրջանից կամ մեր ուշ միջնադարից,այդ հայտնի է: Մեր ժամանակներում,երբ իշխանության են գալիս ոմն ավազակներ,ապա նրանք՝այդ ավազակները ունեն իրենց գլխավոր ավազակը՝ նախագահը: Այդ գլխավոր ավազակը ձեվավորում է իր սեփական կառավարությունը որի հիմնական նպատակը ոչինչ չտալն է,չաշխատելն է եվ փոխարենը միայն ստանալը: Այդ գլխավոր ավազակի հիմնական նպատակն է հանդիսանում ՝ իր հսկողության տակ պահել ամեն բան եվ ամեն ինչ,նվազագույն տեղաշարժ,որը կվերաբերի ֆինանսական գործարքներին եվ առհասարակ կվերաբերի իր ստեղծած թիմակիցների իշխանական անվտանգությանը,այսինքն ՝ մոնոպոլ իշխանությանը: Դրա համար իրեն ենթակա եվ հաշվետու միջին օղակի ավազակների վրա հենվելով,ստեողծելով գաղտնի լրտեսական ցանց,ստեղծելով յուրահատուկ գաղտնի բաժանմունքեր այդ կառավարող գերագույն ավազակը սկսում է կամա թե ակամա համակենտրոնացնել ամբողջ իշխանությունը այդ հատուկ ծառայությունների ձեռքում,այդպիսով դադարելով լինել միանձնյան իշխանությունը. այսուհետ գլխավոր ավազակը այնքանով է գլխավոր,որքանով որ բավարարելու է իր թմի եվ թիմակից այլ ավազակների պորտաբույծ գոյությունը: Ավազակների սերը դեպի իրենց գլխավոր ավազակը հանդիսանում է ՝՝ազնիվ՝՝ եվ ՝՝արդար՝՝ իրենց շրջանակների մասով իհարկե ազնիվ եվ արդար, վերաբերմունքի մեջ, վերաբերմունք,որը նախ եվ առաջ պայմանավորված է գլխավոր ավազակի արդարամտությամբ դեպի իրեն պատրաստակամություն հայտնած եվ գործերով,քաջությամբ ծառայած ավազակներին պարգեվատրության եվ պաշտոնի տրամադրմամբ: Նայենք շուրջբոլորը,թե ինչ է տեղի ունենում ավազակախումբ հանդիսացող Հանրապետական Կուսակցության ներսում ,նրա շփման արեալը ժողովրդական շրջաններում. ամենուր թաղային հեղինակություններ,որոնք այդ մասշտաբի մեջ առաջին էշելոնի մեջ են գտնվում եվ ապահովում են ընտրություններում իրենց գլխավոր ավազակի համար անհրաժեշտ թվով քվեներ,որոնք պետք է ՝՝այո՝՝ ասեն իրենց գլխավոր ավազակին՝ հանրապետության նախագահի թեկնածուին,կամ ՝ գործող նախագահին: Այդ ամենը հատուկ ծառայությունների գործելաոճի մեջ է մտնում,որը կոչվում է մեր երկրում Ազգային Անվտանգության Ծառայություն: Նրանք ոչ միայն քաջատեղյակ են այդ ամենի կազմակերպման եվ անցկացման մեջ,այլեվ հանդիսանում են թիվ մեկ կազմակերպիչները,որոնց հենարանային բազան են հանդիսանում հենց քրեական հեղինակությունները: Ապացույցներ պետք չեն այստեղ,այնպես որ բոլորին հայտնի գաղտնիք է: Ավելի պարզ ասած առանձին առանձին ավազակախմբեր,որոնք գործում են ՄՇՏԱՊԵՍ մեր երկրի բոլոր անկյուններում,դրանց գործունեության գլխավոր կորդինացիան տեղի է ունենում Հանրապետական կուսակցության մեջ,քանի որ հենց դրանք էլ հանդիսանում են տվյալ կուսակցության անդամները: Ահա թե ինչպես են սերտաճած երկրի իշխանությունները քրեաօլիգարխիկ համակարգի հետ,որի գլխավոր կազմակերպիչը հանդիսանում է Ազգային Անվտանգության Ծառայությունը: Ցուցադրական առումով այդ ծառայությունը կրում է նման անվանում ,սակայն իրականում ,երբ իշխանությունները ձեվավորվում են նման կեղծ եղանակով,որը նախ եվ առաջ հարվածում է երկրի եվ ժողովրդի ԻՍԿԱԿԱՆ անվտանգությանը եվ այդ հաստատությունը չի ապահովում օրինականությունը եվ բազում խախտումները,ուրեմն ամեն բան գալիս է իր տեղը. թե՛ հին եվ թե՛ նոր եկած գերագույն ավազակի հետ եվ այդ հաստատության հետ կա ընդհանուր կապ եվ այն էլ ինչպիսի՜… հարցնենք,ինչու՞ են նախագահի անվտանգությունը նույնիսկ իր պաշտոնավարությունից եվ թոշակի գնալուց հետո հայտարարել ցմահ… նման հարցադրում արե՞լ եք… պատասխանեմ – քանի որ արդեն այդ հաստատությունն է թագադրում նախագահներին,քանի որ բոլոր դրածո նախագահներն էլ հանդիսանում են այդ ավազակային կառույցի կամակատարները: Եթե հանկարծ այդ գլխավոր ավազակ- նախագահը շարժվեց ոչ այն կանոններով,որով որ առաջնորդվում է այդ հակազգային կառույցի կաստայի անդամները,ապա այդ գերագույն ավազակի գլուխը ուսերին չի մնա: Տեսեք հարգելիներս,թե ինչպիսի ժրաջանությամբ եվ աչալրջությամբ են վերաբերվում գործող եվ թոշակի անցած նախագահի հետ… տեսեք թե ինչպիսի հոգատարությամբ են պահպանում այն տունը,կամ դղյակը,ոևտեղ որ ապրում է իրենց դրածո ավազակը,երբ մի ծամանակ հանդիսանում թր գործող ավազակ նախագահը…. հարց. ինչի՞ համար նման ՝՝հոգատարություն՝՝ : Որովհետեվ այն նախկին ավազակը չափից ավելի շատ բան գիտի եվ բնավ ցանկալի չէ,որ իրենց ավազակային կաստայի մասին այլ մարդիկ իմանան: Ահա թե ինչու է գիշեր ցերեկ տվյալ թոշակային ավազակը այդպես աչալրջորեն հսկվում: Տեսնենք քաղաքական սպանությունները… ո՞ր մի սպանությունն է բացահայտվել… Ո՛չ մի,եվ չի էլ բացահայտվի,քանի որ ամեն բան այդ հաստատության վերահսկողության տակ է գտնվում: Բայց այնտեղ աշխատում են շատ պրոֆեսիոնալներ,որոնց գիտությամբ եվ ՝՝դաբռոյով ՝՝ նույնիսկ ճանճերը չեն կարող բեղմնավորվել: Այստեղից եզրակացություն,որ բոլոր սպանությունների եվ այլեվայլ հարցերի պատասխանները ունի ՝՝Ազգային Անվտանգություն՝՝ կոչեցյալ ծառայությունը: Եվ անհնար բան է ,որ նրանք ՝ այդ պրոֆեսիոնալները, ՝՝չկարողանան՝՝ բացահայտել մի որեվէ մի սպանություն նման տեխնոկրատ դարաշրջանում: Ավազակախումբը,ինչ մեծության էլ որ լինի,չի կարող գոյատեվել առանց ժողովրդի,քանի որ նա գոյություն ունի միայն ժողովրդին թալանելու միջոցով եվ միայն այդպիսով ՝ ժողովրդի հաշվին: Այստեղից դուրս է գալիս ,որ ամբողջ ազգաբնակչությունը բաժանվում է 2 մասի ՝ ավազակներ եվ ժողովուրդ: Ընդ որում,ավազակները դրանք ՝՝էլիտան՝՝ են ,որոնց գլխավոր հատկանիշն է անհատույց թալանչիական եվ դաժան կողոպուտը խորամանկությամբ,ապօրինությամբ, դատարաններով ,իսկ մնացած մարդկանց համար,որոնք կրում են ՝՝ժողովուրդ՝՝ անունը հորինել են իրենց կողոպուտի գաղափարախոսությունը՝ կրոնը: Ազգային անվտանգություն կոչեցյալ ծառայությունը այդպիսով հանդիսանում է ավազակների մի դաշինք՝ ֆեդերացիա,որը դժվար է կառավարել ,քանի որ ցանկանում է գոյատեվել հասարակության հաշվին եվ միայն սնվել նրանից՝փոխարենը ոչինչ չտալով: ժողովուրդը մշտապես խուսափում է այդ անվտանգության կոչեցյալ մարմինների ձեռքը ընկնելուց,քանի որ գիտակցում է ,որ լավ բան չի սպասվելու երբեք իրեն դրանցից: Երբ ավազակները շատ են ,իսկ իրենց ՝՝վոժդը՝՝ միայն մեկն է ,ապա ավազակ-վոժդի համար անհնարին բան է հետեվել ամեն մի կաստայական ավազակի վարքին եվ գործին: Այդ պատճառով էլ այդ կաստայի ավազակախումբը ստեղծել է գրված եվ չգրված կանոնադրությունը ,որով ամեն մի կաստայական ավազակից սկսած մինչեվ գերագույն ավազակ-նախագահը ենթակա է լրտեսման եվ լրտեսելու. այդպիսով ներկաստայական ամբիցիաների, կանոնների խախտում թույլ տվածների հանդեպ սահմանված է խիստ հսկողություն: Հետեվաբար, սովորական ավազակները չեն սիրում իրենց անմիջական վերադաս պետ-ավազակին,իսկ գլխավոր անմիջական-պետ-ավազակին սիրում են: Վերջինիս համար դա խիստ անհրածեշտ բան է մշտապես մղվող գլխավոր պետ-ավազակ դառնալու համար պայքարում հաղթելու եվ տեվական մնալու համար: Ավազակային էլիտայի շարքային անդամներին հետաքրքրում է հետեվյալը. սեփական կենսունակության պահպանումը եվ առաջ գնալ այդ ՝՝էլիտայի՝՝ ներսում դեպի ավագ կամ ՝ գերագույն կաստաները: Ներսուբյեկտային հաշվեհարդարները նրանց շատ չի հետաքրքրում,կամ էլ քիչ է հետաքրքրում,քանի որ կյանքը կարճ է,իսկ կարիերա ստեղծելը ժամանակի հարց է …առանց այն էլ վտանգավոր ՝՝աշխատանքի՝՝ մեջ՝ ժամանակ չկա: ՀՀ բոլոր նախագահներն էլ առընչվել են կամ շփման խորը եզրեր ունեցել են այդ ՝՝ազգային անվտանգության ՝՝ ծառայության հետ լինելով ուղղակի նրա կամ անդամը,կամ ՝ ղեկավարը: Այսպիսով ,հասանք այնտեղ,որտեղ այդ կառույցի բոլոր անդամները իրենց գաղտնի գործակալներով եվ լրտեսներով իրար ճանաչում են,ունեն ընդհանուր նպատակ հավակնորդ ՝ընդունելու նախագահական գահը,որին պետք է բազմի միայն իրենց կաստայից մեկը՝ այն ավազակը,որը իր խորամանկությամբ եվ այլ ՝՝դրական՝՝ հատկանիշներով հաղթել է մնացածի մեջ եվ այծմ պատրաստվում է վերջին ՝՝թռիչքին՝՝: Ահա թե ինչի համար են անհրաժեշտ ՝՝հատուկ ծառայությունները՝՝,որը մեզ մոտ անվանվում է ՝՝ԱԱԾ՝՝: Օրինակ, ինչպե՞ս են համալրվում նախագահ-ավազակի անձնական թիկնապահական դասը,ինչպիսի՞ ամբիցիաներ ուներ այն մենթիկը որը ջարդուփշուր էր անում ծնկաքացիով Արմեն Մարտիրոսյանի քիթ-մռութը… Լրատվությունը բացեիբաց հայտարարեց,որ այդ մենթիկը ունի երազանք դառնալ Սերժի անձնական թիկնազորի անդամը,իսկ թե ինչպես,նա գործով այդ հարցին պատասխանեց խռնված ամբոխի եվ ողջ Հայաստանի առջեվ: Ովքե՞ր են նախագահի խորհդականները այսինչ կամ այնինչ գծով … դրանք խորհրդականներ չեն,այլ՝ ինֆորմատորներ,նախագահ ավազակի աչքն ու ականջը ԱՄԵՆ ԳԾՈՎ: Եվ վերջապես,ի՞նչ հիմար անվանում է կրում այդ հաստատությունը մեզ մոտ…կարծես թե Հայաստանը կդադարի գոյություն ունենալ առանց այդ արատավոր կառույցի: Ոչ մի նման բան տեղի չի ունենա: Դե իհարկե ոչ…պետությունը միայն այդ դեպքում կունենա լրիվ այլ տեսակի կառավարիչ,որն ընտրված է իսկապես ժողովրդի կողմից եվ արտահայտում է ընդհանուրի շահերը,որի պաշտոնավարումից հետո նույն նախկին նախագահը կվերադառնա եվ կդառնա նորից ժողովուրդ: Եվ նրա ՝՝անվտանգությունը հոգալու խնդիր անգամ չի կարող լինել,քանի որ նա ծնունդ չէ այն կաստայի,որը ավազակների կաստա է եվ գահին է նստեցնում միայն իր միջից ելած դրածոներին: Այսպիսով,Հայաստանում կառավարող ՝՝էլիտան՝՝ ստեղծել է իր ներսում հենց այդ հաստատությունը՝ իր իշխանությունը ՝՝ժառանգական՝՝ հիմունքներով վերարտադրելու ստրկատիրական տեխնոլոգիան: Ինչու՞ են հետապնդվում օտար գործակալները այդժամ… որպեսզի հարեվան սովորաբար թշնամական երկիրը,որը ունի ամբիցիաներ տիրելու եվ նվաճելու չիմանա թե ինչ կերպ է ապրում տվյալ երկիրը,ինչպիսի ռեսուրսներ ունի եվ որքանով է ամուր,սիրելի տվյալ իշխանությունը իր ժողովրդի համար: Իսկ տիրող ապօրինի ձեվավորված իշխանությունները երբեք չունեն ժողովրդի մեջ հենարան,քանի որ ապրում են նրանց հաշվին եվ հետեվաբար հասարակ ժողովրդի աչքում մշտապես կունենան խորթ կարգավիճակ: Իսկ այդ ավազակային ՝՝էլիտային՝՝ պետք է հավիտյանս պահել իր իշխանությունը ,արտոնյալ դիրքը,վերարտադրվելու էշելոնացված տեխնոլոգիան: Իսկ դրսի ուժերից հրահրվող հեղաշրջման փորձերը միշտ կհանդիպեն ԱԱԾ ի կողմից համարժեք հակազդման ,քանի որ մենք արդեն տեսանք ,թե ինչպես է ձեվավորվում պետական իշխանությունը Հայաստանի հանրապետությունում. ամեն դեպքում ոչ ժողովրդի իրական քվեյով,այլ՝ավազակային կերպով,որին ծառայում են հատուկ ծառայությունները՝ ԱԱԾ-ն: Ինֆորմացիոն պատերազմ մղելիս լրտեսական ցանցի օգտագործումը,լրատվամիջոցները խիստ հսկելը մտնում են այդ ծառայության ամբողջական ֆունկցիաների մեջ՝ հանուն իրենց արտոնյալ դիրքի պահպանման: Պատերազմի դեպքում հայրենասիրություն ներարկելու համար ազգաբնակչության մեջ ,այն ազգաբնակչության,ում հաշվին որ ապրում եվ վերարտադրվում է քաղաքական ՝՝էլիտան՝՝ : Ինֆորմացիոն-կրոնական ազդեցության տակ մարդկանց զոմբիացումը ,այն մասին,որ իբր. ՝՝ԱՄԲՈՂՋ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒՑ Է ՝՝ բանաձեվը տվել եվ տալիս է իր արդյունքները.մարդիկ կգնան պատերազմի հենց այդ էլիտայի հրաման-պահանջով իրենց՝ժողովրդի կարծիքով՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ,իսկ էլիտայի մտադրությամբ հենց ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ՝ ավազակախումբ-էլիտայի, մի նեղ շրջանի համար,որը ապրում է ժողովրդի՝ մեծամասնության հաշվին, եվ մտադիր է պատերազմի ժամանակ պահպանել թե՛ իր ֆիզիկական գոյությունը,թե՛ շարունակական-արտոնյալ դիրքը: Ահա թե ինչու է գործում հետեվյալ ասույթ-բանաձեվը. ՝՝ ԵՐԲ ՍԿՍՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ,ԲՈԼՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ՝՝,եվ ահա թե ինչու է եկեղեցին հանդիսացել եվ հանդիսանում ԱԱԾ-ի ֆիլիալը՝ մասնաճյուղը: Ահա թե ինչու է դարերով արգելվել հակաքրիստոնեական գաղափարների եվ հակաեկեղեցական հայացքներով մարդկանց ինկվիզիցիան եվ նզովումը:Ահա թե ինչ ստրատեգիական ինֆորմացիա է թաքցնում եվ թաքցրել հատուկ ծառայությունը ՝ անողոք ստրկության, վայրի հետամնացության եվ անօրինականության մասին: Այնպես որ հենց սկզբից հետախուզության մարմինները ունեյին երկու նպատակ. պետք էր ՝՝պաշտպանել՝՝ գահը արդար,ազնիվ մրցակից մարդկանցից ավազակային վերնախավի գոյապահպանության համար, եվ իրեն՝ էլիտար գվարդիայի համար՝ մնացած ժողովրդից: Այդպես է եղել հավանաբար բոլոր ժամանակներում չնչին բացառություններով: Ահա թե ինչու մեր օրերում չենք գտնի հակաեկեղեցական եվ հակաքրիստոնեական -հակաթալմուդիստական մի գրականություն գրախանութներում … Օրենքի եվ օրինականության մասին ավելորդ է խոսելը նույնիսկ…դա նրանց մոտ միայն դեմագոգիա է,ոչ ավելին: Ավազակային այս կառույցի ամենաստորին օղակի անդամների գործը յուրահատուկ թալանելժողովրդից մի փոքրիկ բան եվ թաքնվել: Ամբողջ ժողովրդին ենթարկել ահաբեկչության ,դա նրանց ուժերից վեր է: Եվ եթե նրանք ահաբեկչություն հայտարարեյին ամբողջ ժողովրդին,ապա նրանցից թաց տեղ էլ չէր մնա: Այդ ամենը նրանք կարողանում են անել միայն այն պատճառով,որ պաշտպանված են իրենց զգում իրենց ավագ ՝՝եղբայրների՝՝ կողմից ՝՝օրենքով՝՝. դատաիրավական համակարգն էլ է իրենցը եվ վերահսկողության տակ.հիշենք սպանությունները դատավոր-դատախազների եվ ամեն բան հասկանալի կդառնա: Այսպիսով այդ ստորին օղակի ավազակները այդպես էլ չեն համարձակվի պատերազմ սկսել ժողովրդի դեմ ,քանի որ իրենք փոքրամասնություն են կազմում: Իսկ ստրկությունը քողարկող միջոց որքան ասես կա՝ թալանելու ՝՝սեփական՝՝ ազգին. ընդունել դեմագոգիկ Սահմանադրություն եվ այլ օրենքներ մարդու իրավունքների եվ այլ ազատությունների մասին եվ… հաջողությունը ապահովված է: Հատուկ ծառայությունները այդպիսով ստեղծում են կառավարող ՝՝էլիտա՝՝,որ պաշտպանեն ավազակային այդ էլիտային՝ իր գլխավոր դրածոյով հանդերձ: Եվ այն ներքին օգտագործման համար է,իսկ թե որքանով է այն արտաքին ուժերի դեմ պայքարին ծառայում ,դա ինչպես ասվեց վերը՝ հենց իր անվտանգությանն է սպասարկում,այլ ոչ թե ազգի: Երբ որոշ դեմագոգներ եվ անձիք ի հայտ են գալիս իբր ժողովրդին առաջնորդելու համար անարդարությունների դեմ եվ ՝՝լավ ապրելու համար՝՝ խոստումներով,ինչպիսին որ Րաֆֆին Հովհաննիսյանն է հանդիսանում,Լեվոն Տեր-Պետրոսյանը կամ որեվէ այլ մեկը,ապա դրանց ամեն մի շարծում գծագրված եվ համաձայնեցված է նույն հատուկ ծառայությունների աշխատանքների հետ: Այսպես,քանի դեռ այն դրածոն,որը հավատարմաբար կատարում է իր պարտականությունները իրեն տեղադրած էլիտար հատուկ ծառայության կլանի առջեվ,իմաստ չունի փոխելը,հետեվաբար այն անձը,որը իբր առաջնորդում է ժողովրդին իբր ազատագրելու լծից ,ուրեմն հերթական ամենամեծ խաբեբան է եվ սրիկան,քանի որ նա քաջ գիտե թե ինչի է գնում եվ ինչ ուժերի հետ գործ ունի: Իհարկե,նրանց մեջ կարող են լինել բացառություններ,որոնք կարող են լինել ազնիվ մարդիկ,սակայն դրանց հետ հաշվեհարդարը տեղնուտեղը անողոք է լինում.սպանություն կամ բանտարկություն՝հասարակական կարգը,սահմանադրական կարգը տապալելու փորձ հոդվածով գույքի բռնագրավմամբ… Իսկ ազգային անվտանգության Համակարգի մեջ մտնող ոստիկանությունը,ներքին զորքերը,ինչու ոչ նաեվ բանակը՝ հանդիսանում են այդ էլիտար կլանի հիմնասյունն ու հենարանը: Բազում փողոցային քաշքշուկ-ընդհարումները ցույց տվեցին,թե ինչպես են ջարդում ներքին զորքերը,հատուկ ծառայություններիՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ամբոխին,որը անկեղծաբար պայքարում է իր դեմագոգ առաջնորդի հետ միասին իր ՝՝լավ ապրելու՝՝ համար: Շղթան փակվում է: Ուժային կառույցներ կոչեցյալ համակարգը,որը հենց կեղծ-էլիտային ծառայող համակարգ է եվ ստեղծվել է հենց վերջինիս կողմից վարձատրվում է բավականաչափ լավ մնացած ժողովրդից,ունի բավականին լայն արտոնություններ որոնք շնորհված են ՝՝էլիտայի՝՝ կողմից,այդ պատճառով էլ նրա հավատարիմ պաշտպանն են հանդիսանալու բոլոր ժամանակներում,անկախ նրանից որ կառավարող կեղծ- ՝՝էլիտան՝՝ երկիրը հասցնում է իր կողոպուտով կործանման: Այդ հանգամանքը ուժային կառույցներին քիչ է հետաքրքրում կամ առհասարակ չի հետաքրքրում: Դեմոնստրատիվ այն վարժանքները,որոնք ունեն փողոցային ՝՝անկարգությունները կանխելու՝՝ իմաստ եվ նպատակ,միտված է նույն ժողովրդի դեմ,որի հաշվին ապրում են,բազմանում եվ հարատեվում որպես ՝՝էլիտա՝՝: Հենց ԱԱԾ-ն էլ զբաղվում է այդ հարցերով. երբ անհրաժեշտ է լինում ամբոխին սաստել,նրա հատուկ ստորաբաժանումները հայտնվում են անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում սեվ գլխարկներով,որոնց տակից միայն աչքերն են երեվում՝ի նշան անպատժելիության՝ իրենց սնող,կերակրող էլիտային պաշտպանելու համար: Իսկ ամբոխը առավել վախենում է քողարկված,սեվահամազգեստ զինվորական համազգեստի առկայությունից.բավական է դատարկ պարկուճներով մի քանի դեպի օդ արձակված կրակահերթ եվ նա հեշտությամբ ցրվում է .հոգեբանություն: Իսկ իրենց դեմագոգ-ավազակը,որը օգտվում է հենց այդ դեմագոգիական ազատ իրավունքներից եվ Սահմանադրությունից, միանգամից անհետանում է որովհետեվ կառավարող էլիտան կանոնների խախտում թույլ չի տվել դեռ,քանի որ ԿԻՍՎՈՒՄ Է իր ավազակային շայկայի ներսում ժողովրդից քերած միջոցներով: Հետեվաբար չի կայանում այն ՝՝հեղափոխությունը՝՝ կամ,ավելի ճիշտ կլինի ասել ՝՝հեղաթողությունը՝՝ ,որովհետեվ հատուկ ծառայությունների կողմից առաջադրված եվ ՝՝եղբայրական-ավազակային ՝՝ պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցած ավազակ-նախագահը ՝՝աշխատում է ընդհանուր ավազակային էլիտայի համար: Լրացա՞վ նրա ավազակության ժամկետը… շատ լա՛վ,հատուկ ծառայությունները՝իմա ՝ ԱԱԾ-ն, առաջ կքաշի իր ներսում հաղթած նոր թեկնածույին,որը նախկինի նման կարտահայտի կլանի շահերը եվ կանոններ խախտում թույլ չի տա,իսկ թույլ տալու դեպքում,միանգամից կկազմակերպվի մի դեմագոգ առաջնորդի կողմից այսպես կոչված ՝՝դժգոհության ակցիաներ՝՝ հանուն լավ ապրելու,հանրահավաքների տեսքով: Գլխավոր ավազակին կստիպեն հրաժարական տալ,այնպես,ինչպես որ ստիպեցին հրաժարական տալ ավազակ Լեվոն Տեր-Պետրոսյանին եվ փոխարենը գահին նստեցրին իրենց նոր ավազակին՝ Քոչարյանին: Իսկ ինքնուրույն քայլեր անող երեխային միշտ անդամահատում են … Կարեն Դեմիրճյանի ,Վազգեն Սարգսյանի գնդակահարությունը ՀՀ ԱԺ-ում օրը ցերեկով դա արդեն տեղի հայ օլիգարխիայի եվ հատուկ ծառայությունների դաշինքի արդյունքն էր՝իհարկե Ռուսաստանի Դաշնության հատուիկ ծառայությունների ՝՝դաբռոյով՝՝: Այժմ մանրամասնեմ միտքս: Դեմիրճյանի հետ համագործակցությունը չներվեց բանդիտական հատուկ ծառայությունների կողմից ,քանի որ նախատեսվում էր երկրի վերաինդուստրիալիզացիան,սեփական արտադրական պոտենցիալի վերականգնումը,իսկ դա քրեական-ավազակային շայկային ձեռնտու չէ.ինչպե՞ս հարստանա այդ ավազակախումբը,երբ իր ամբողջ վայրենի բիզնեսը կառուցում է ներմուծվող ապրանքների վրա,որը սպառվում է հենց ազգաբնակչությանը վաճառելով… Ահա թե ինչպես. Դեմիրճյանը խորհրդային ժամանակների ինդուստրիալիզացիայի մարդ է եվ նա պատրաստվում է վերագործարկել գործարանները,ապահովել մարդկանց աշխատատեղերով եվ այլն,թողարկել արդյունաբերական ապրանքներ ներքին սպառման համար,կազմակերպել գյուղատնտեսությունը,գուցեեվ վերականգնել կոլտնտեսությունները… մի խոսքով,ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՇԻՆՔ Վազգեն Սարգսյանի հետ: Բանդիտական կլանի աչքից դա չվրիպեց.ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ,ԵՎ ՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ … Այդ բիզնեսի զարգացման համար պետք է միայն որ պառլամենտից դուրս գային ԵՐԿՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԻԱԿ,իսկ մնացածը՝ իմիջայլոց,ցույց տալու համար,որ արտասովոր բան չի եղելեվ մնացած 6-ի սպանությունը մտնում էր ՝՝ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՑԻԱՅԻ՝՝ մեջ: Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ ներկայիս ՝՝ընտրված՝՝ նախագահ Սերժ Սարգսյանը այդ չարաբաստիկ օրը… բայց չէ՞ որ նա այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնը,այն էլիտար կաստայի ,որը կադրեր է մատակարարում նախագահական աթոռին եվ նրա շուրջը… Նա տեղում չէր,բայց տարածքում էր… Եվ քանի որ վերեվում նշել եմ,որ ճանճերն իսկ չեն բեղմնավորվում առանց ԱԱԾ-Ի գիտության,ուրեմն պետք է եզրակացնենք,որ հենց այդ ավազակն էլ բռնեց դեպի Նախագահ դառնալու կուրսը իր կլանի ներսում հաղթելով բոլոր մրցակիցներին եվ դիակների վրայով բարձրացավ նախագահի աթոռին…Այսինքն,տեղի ունեցավ նույն օրինաչափը- հատուկ ծառայությունների մեջ հաղթում է մի ավազակ,որը իր ենթակաների կողմից ճանաչվում է լավագույն ավազակը դառնալու համար Նախագահ: Հետեվեց Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը,այո՛ ԿԱԳԵԲԵՅՇՆԻԿ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ…Եվ հետեվեց ՝՝ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՝՝ գործընթացը: Ահա թե ինչպես է դեպքերի զարգացման տրամաբանությունը: Ռուսաստանին պետք չէր,որ Հայաստանը ունենա իր արտադրությունը,պետք չէր նաեվ ՀԱՅԿԱԿԱՆ ՔՐԵԱ-ԷԼԻՏԱՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ,որի հետ սերտ դաշնակցած եվ հենց Ռուսաստանյան ՝՝դաբռոյով՝՝ կատարվեց Հոկտեմբերի 27-ը … Ներմուծում էր պետք ապահովել հայ ավազակային բիզնեսմեններին հարստանալու համար ազգի հաշվին,իսկ Ռուսաստանի համար,որը կառավարվում է իրականում հրեա բանկիրների կողմից ապահովել իրենց կապիտալի համար բազա: Եվ ռուսական զորքերը այնքանով են շարունակում մնալ Հայաստանում,որ ապահովեն ռուսական կապիտալ ներդրումները,այլ պատճառ չկա: Եվ ստրատեգիական խնդիրները ՝ ռուսական կայսրությունը ընդլայնելու եվ պահպանելու պուտինյան քաղաքականությունը պայմանավորված է բիզնեսի զարգացմամբ. այն իրողությամբ,որ կայսրությունը պետք է վերականգնել միայն ավազակապետական հիմունքներով: Եվ կայսրության կենսական շահը պայմանավորել բիզնեսով: Այսուհետ ամեն մի ետխորհրդային տարածքի կորուստ,ինչպիսին որ կատարվեց Վրաստանի դեպքում, Ռուսաստանի համար ծանր հարված է նրա բիզնեսին,իսկ բիզնեսի կանոնը հետեվյալն է – ՊԵՐՄԱՆԵՆՏ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ: Ի դեպ,որքա՞ն է ավազակ Պուտինի սեփական-փայատիրական կարողությունը … չեմ հաշվել,բայց կասկածից դուրս է ,որ կհասնի եվ կանցնի մի քանի միլիարդը … Եվ նա՝ Քոչարյանը, այլ կերպ չէր էլ կարող վարվել,քան շարունակել այնպես,ինչպես ավազակների էլիտային է բնորոշ՝իրենց ընդհանուր շահերով եվ գերագույն նպատակով՝ ազգաբնակչության ՝՝մեղմ՝՝կողոպուտը. այստեղից էլ նրա ՝՝ՓԱՅ ՄՏՆԵԼԸ՝՝ այստեղ եվ այնտեղ: Հզորից հզորը կա… եվ մեր հատուկ ծառայությունները ենթարկվում են Ռուսաստանյան հատուկ ծառայություններին,իսկ այնտեղ մոդելը նույնն է ,ինչ մեզ մոտ ՝ Հայաստանում,միայն՝փոքր մասշտաբով ամեն բանը վերցրած: Ամեն բան շատ պարզ է.որքան էլ տարօրինակ հնչի,սակայն ավազակապետության մոդելը պահանջում է խոսքի ազատություն,հենց այնպես,ձեվի համար միայն: Ավազակապետության համար իդեալական է նախագահական կառավարման համակարգը,որը կատարյալ առիթ է ՝՝ընտրելու՝՝ այն ավազակին,որը առավել լավ կդրսեվորի իրեն ազգին թալանելու գործում: Նախագահները այդ այսպես կոչված ՝՝հանրապետության՝՝ մեջ դադարում են լինել առաջին դեմք եվ դադարում են լինել գլխավոր ասիչը խաղի կանոնների,քանի որ դրածոներ են իրենց այն շրջապատի,որը իրենց առաջ է մղել դեպի աթոռ: Ամբողջ իշխանությունը գտնվում է մի նեղ շայկայի ավագանու ձեռքերում,որի անունն է ԱԱԾ, կամ ՝ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Այդ ՝՝ավագանու որոշմամբ էլ նախագահը իրեն ՆԱԽԱԳԱՀ է զգում: Արտաքնապես բոլոր մեծարանքները մատուցվում են նախագահին,իսկ վերջնական խոսքը պատկանում է այդ ավազակային շայկային: Այսպիսով,ԱԱԾ-ը իր էլիտայի համար մատուցում է հետեվյալը. 1.Հսկողություն հասարակական կազմակերպությունների եվ գործիչների վրա, 2.Հսկողություն եկեղեցու եվ կրոնական կազմակերպությունների վրա, 3.Հսկողություն օտարերկրացիների վրա, 4.Հսկողություն քաղաքացիների՝իմա՝ամբողջ ժողովրդի վրա,5.Հսկողություն մամուլի եվ գրաքննության վրա: Այսքանը բավական է հասկանալու համար թե ինչու ենք մենք այս օրին…
Մեծ Հրո Երկիր
4 քննարկումներ
Suren