ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 27, 2013 19:15 - 1 քննարկում
Ոստիկանապետը կույր գործիք Սերժի ձեռքին…
Վ.Գասպարյանի վերջնագիրը. «Կամ էս կլանները խելքները գլուխները կհավաքեն, կամ չեն ապրի հասարակության մեջ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվ չենք հանդուրժելու, ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու»,- այսօր Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ի Գյումրիի կրակոցներին:
«Էստեղ Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուր անելով՝ իրենցն են թելադրել, բայց չի լինի, այլևս ավարտվեց այդ դարաշրջանը:
Զոռբայություն ՀՀ-ում չի լինելու:
Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել, կհայտնվեն այնտեղ, որտեղ գնում են մարդիկ, որ զենքով և արյունով են լուծում խնդիրները»:
Վ. Գասպարյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն մեկնաբանությանը, թե ինչու է ասել, որ գյումրեցիք գողական մտածելակերպ ունեն.
«Էլի անդրադառնամ էդ գողական մտածելակերպին: Այս դեպքի հիմքում ընկած է մետաղաձողով գլխին հարվածելը: Մարդը գալիս հայտարարություն է տալիս՝ սառույցն ընկել է իմ գլխին: Մարդիկ չեն խոսում: Ոստիկանությունն էլ նախկինը չէ: Կարող են խոսել, եթե հին մեթոդներով լինի: Բայց էդ ժամանակ էլ պիտի ասեն՝ տարան ծեծեցին: Ես դեմ եմ ծեծին, որովհետև այդտեղ դու ավելի ցածրանում ես, քան թե հանցագործություն կատարողը, որովհետև դու ցույց ես տալիս, որ դու պրոֆեսիոնալ չես, այլ մսագործ ես»:
Վ. Գասպարյանն ասաց, որ հասնելու է նրան, որ Գյումրիում բոլորը հանգիստ շնչեն և փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը:
«Կամ էս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ. կապրեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն:
Սա վերջնական է:
Եվ կա բոլոր հնարավորություններն ու վճռականությունը»:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը, երբ կրակոցները հնչել են Ոստիկանության Գյումրու բաժնից քիչ հեռու, և ոստիկանները հասել են միայն սպանությունից հետո, Վ. Գասպարյանը պատասխանեց.
«Նման որոշում կայացնող մարդիկ երկու ձևով են անում՝ կամ կանխամտածված, պլանավորված ձևով են անում, կամ հետապնդում և հարմար առիթ են գտնում: Ես կարծում եմ՝ այս դեպքը այն է, որ հետապնդել և հարմար առիթ է գտնվել:
Էս դեպքում՝ 500 մետր, 400 մետր, կապ չունի: Ոստիկանության շենքը չի գնում դեպի վայր, ոստիկանության շենքը չի գնում հանցագործության բացահայտմամբ, այլ՝ ոստիկանները: Կրակոցները. ձեր համար նորությո՞ւն է, որ Գյումրիում կրակոցներ կան:
Ցավոք սրտի՝ ոչ:
Ես զարմացած եմ, թվում է, թե էդ զոռբայության ժամանակը պետք է անցած լիներ: Բայց պարզվում է՝ մարդիկ շատ պինդ բռնվում են իրենց անցյալից, որ կարող են ոչինչ չանել և ուրիշին զենքով թելադրելով՝ իրենց կեցությունը ապահովեն:
Չի՛ լինի այդպես, չի՛ լինի:
Մենք ապահով երկիր ենք սարքելու:
Ներքին ապահովության պատասխանատուն այս երկրի ես եմ և չեմ հանդուրժի»:
Գալով այն հարցին, թե հնարավո՞ր է կրակոցները շարունակություն ունենան, ՀՀ ոստիկանապետը ասաց. «Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք կանխում ի սկզբանե և չենք աշխատում: Նման պրակտիկան էլ չի աշխատելու: Բոլոր նրանք, ովքեր, էսպես ասած, թիմ են կազմում այս կամ այն կլանի, նրանք բոլորը մեր կողմից լինելու են հսկողության տակ: Ես գիտեմ, որ նրանց մեջ կան թմրանյութեր օգտագործողներ: Դրանց բոլորին հավաքելու և ստուգելու ենք…
Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց հաշտվել, որ նրանց օրերը հաշված է:
Ովքեր կասկածանքով են մտածում, կապրենք՝ կտեսնենք: Իսկ նրանց՝ այն երևույթներին, որ նույն ձևով են շարունակելու, խորհուրդ եմ տալիս, թե արտագաղթը նրանց համար կլինի, և այդ արտագաղթը ես կկազմակերպեմ նրանց համար»:
Նյութի աղբյուրը ԳԱԼԱ-ի:
1 քննարկում
Grigor J