Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 24, 2013 3:57 - 1 քննարկում
Հաշվի առնելով հայերի օրեց-օր աճող եկեղեցիների պահանջարկը, երկու կաթողիկոսները Թուրքիայից պահանջել են վերադարձնել բռնագրվված հայկական եկեղեցիները՝ փաթեթավորված, աշխատող վիճակում, ինչպես նաև եկեղեցապատկան հողերը, գոմաղբով պարարտացված և քարերից մաքրված…
Մոսկվայի նորակառույց եկեղեցում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
14:27, 24 Ապրիլ, 2013
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայում միջոցառումներ են անցկացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամուլի ծառայությունից, Մասկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին Սրբազան հայրը կարդացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ հայտարարությունը, որով Թուրքիայից պահանջվում է վերադարձնել բռնագրվված հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան տարածքները:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, Մոսկվայի «Հայորդյաց տան« ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ:
1 քննարկում
grigori