Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 22, 2013 4:00 - 2 քննարկում

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱՐՈԻՆՆ ՈԻ ԽԻՍՏ ՈԻՍԱՆԵԼԻ ԵՐԿԽՈՍՈԻԹՅՈԻՆԸ

 

( ի վայելումն աչացն հասարակաց )

 

Հերթական համակարգչային կապի ժամանակ սփյուռքահայ հայրենակցի
ինչպես եք հարցին Հայաստանաբնակ քաղաքացին պատասխանում է .
-Օ՛՛՛՛մեզ մոտ հիմա փոթորկուն հեղափոխական շրջան է : Հեղափոխությամբ
զարթնում ենք , հեղափոխությամբ անց ենք կացնում լույս օրը , հեղափոխու-
թյամբ քուն ենք մտնում , գիշերն էլ , իհարկե , տեսնում ենք հեղափոխական
երազներ ՝ ի դեպ գունավոր :
Ամեն ինչ շնչում է հեղափոխությամբ . տանտիրուհու ձեռքի հարդուկը ,
նույնիսկ հավաքարարի ցախավելը կրակոտ հեղափոխական երգեր են երգում :
Մի խոսքով դարակազմիկ մի գործընթաց , որի հետ նույնիսկ քաղաքի
փողոցներում վազվզող մանրապճեղ կենդանիները ( շուն , կատու , հնդկահավ և
դաշտամուկ ) մեծ հույսեր են կապում : Ուտելիքները , հագուստները , ոտնաման-
ներն ու հարաբերությունները ՝ բոլորը հեղափոխական են :
Ճիշտ է դեռ գունային սպեկտրը վերջնականապես պարզված չէ արտաքին ու ներքին ազդեցությունների , սոցիալ-տնտեսական , քաղաքական , գաղափարա-
կան և նույնիսկ կրոնա-բարոյական հզոր հորձանքի պատճառով , բայց ինչ էլ որ
լինի հեղափոխությունը մնում է հեղափոխություն :
Պատկերացնում եք՛ անցյալ օրը հրապարակում հայտնաբերել են , պատահա-
բար իհարկե , ոչ թե հեղափոխական այլ էվոլյուցիոն պաղպաղակ ուտող-ուրա-
ցող մի քաղաքացու : Ամբողջ հանրապետությունն ալեկոծվել էր այդ չտեսնված-չլսված հանդգնության կապակցությամբ : Ամենուրեք ցույցեր էին ,
քայլարշավներ , հուզումներ , իսկ քաղաքի ծայրամասում ուլտրա- աջերը
կազմակերպել էին նույնիսկ մի փոքրիկ խռովություն՝ խայտաբղետության
համար : Նման արտառոց դեպքերով զբաղվող արտակարգ իրավիճակների
վարչության պոշտոնյան զարմանքից կլորացած աչքերով և հուզմունքից խլշած
ցցված ականջներով բղավում էր .
– Այ անպատկառ՛ , չես՞ տեսնում ամբողջ հանրապետությունն ոտքի է կանգնել.
պետականակերտման և քաղաքացիական հասարակության ձևավորման եռուն
շրջան է : Ամեն ինչ հեղափոխությամբ է շնչում ՝մարդը , կենդանին բույսը ,
քարը , փայտը , նույնիսկ հրապարակի անկյունում դրված աղբամանը :
Ազգադավության ու նենգության հանրահայտ դպրոցներից ո՞ր մեկին ես
աշակերտել դու և ինչպես ես համարձակվում արժեզրկել ու փչացնել մեր
տոնական տրամադրությունը. եկել ես այստեղ , որ ի՞նչ անես…..
-Իսկ հետո ի՞նչ եղավ . – հետաքրքրվեց սփյուռքահայ զրուցակիցը .
-Ի՞նչն ինչ եղավ .- լսվեց պատասխանը.- պարզ չէ՞, ինչ եղավ , ասավ հասավ
գառանն , առավ թռավ անտառը :
Այստեղ ի՞նչն է գլխավորը , հեղափոխականի մոտ միշտ էլ բարեշրջիկն է
մեղավորը :

T5



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

.
Apr 22, 2013 7:09