ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 20, 2013 10:42 - 1 քննարկում
Երբ 88-րդ րոպեին Իշտոյանը խփեց իր առաջին գոլը, Բրեժնևը ջղայնացած, իր շքախմբի հետ լքեց օթյակն ու այլևս չվերադարձավ…
Խորին շնորհակալություն քեզ Ստեփան ջան, մեզ՝այսքան հարազատ մարդկանց լսելու և տեսնելու հնարավորություն ընձեռելու համար: Ալյոշա Աբրահամյանին անձամբ եմ ճանաչել, դասընկերոջս՝ Համլետի հորեղբոր տղան է: «Արարատի» ու հայկական ֆուտբոլի ու նաև Խ.Մ. լավագույն դարպասապահներից մեկը: Լևոն Իշտոյանը՝ ֆինտերի լավագույն վարպետը, որին հաջողվում էր ոչ ստանդարտ, անսպասելի ֆինտերով շփոթեցնել ու շրջանցել ամենափորձառու պաշտպաններին,որոնք արագության տակ նրա կատարած անսպասելի ֆինտերից շփոթված հաճախ հայտնվում էին դաշտի խոտածածկի վրա… Զրույցի նշածս մասնակիցներից ներողություն եմ խնդրում, մնացածների մասին իմ անձնական կարծիքն հայտնելու համար: Իսրայելը բոքսի յուրահատուկ ոճի համաշխարհային մեծության աստղ էր, ափսոս, որ այսօր այդպիսի հուսալի բտնցքամարտիկներ դեռևս չունենք: Արկադի Անդրեասյանը, լինելով Կռուիֆի, Բեկենբաուերի, Մյուլլերի, Ստրելցովի և ֆուտբոլային այլ աստղերի ժամանակակիցը՝ նրանց բոլորին գերազանցում էր իր տեխնիկայով, դաշտը տեսնելու անսահմանափակ հնարավորություններով, առանց նայելու գնդակին տիրապետելու անգերազանցելի կարողություններով: Ես միշտ նրան համարել իր ժամանակի ամենալավ ֆուտբոլիստը: «Արարատի» մեր տղաներին համաշխարհային ճանաչում ունենալու համար խանգարում էր նրանց ազգային պատկանելությունը: Խ.Մ.ում գերադասում էին թեկուզ ֆուտբոլոյին տրամաբանություն և համապատասխան տեխնիկայի չտիրապետող, արագավազ ձիուն՝ ինչպիսին Բլոխինն էր, որին ռմբարկու դարձնելու համար մաքառում էր Կիևի «Դինամոյի» ողջ թիմը՝ երկրի մրցավարական բոլոր բրիգադների օժանդակությամբ, իսկ Մարգարովի, Անդրեասյանի ու Խ.Մ. հավաքականի կազմում հանդես եկող ցանկացածին գերազանցող «Արարատ-73»-ի մյուս աստղերի առաջ հավաքականի դռները փակ էին հենց այն պատճառով, որ նրանք Հայեր էին: «Արարատ»-«Դինամո» գավաթային խաղին ծանոթ լրագրողի օգնությամբ տեղավորվել էի Կառավարական օթյակի ներքևում և երբեմն-երբեմն շուռ էի գալիս նայելու 60-րդ րոպեից հետո այնտեղ իրեն երջանիկ զգացող Բրեժնևին: 88-րդ րոպեին Իշտոյանը խփեց իր առաջին գոլը: Ես արագ շրջվեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչ ռեակցիա է տալիս Բրեժնևը: Նա ջղայնացած, իր շքախմբի հետ լքեց օթյակն ու այլևս չվերադարձավ… Smerch |
1 քննարկում
Չալգուշյան