ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, April 14, 2013 10:05 - 3 քննարկում
Գանձագողի հիշատակարանից…
Լենինի արձանի ապամոնտաժումը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը… Տիգրան Սարգսյանի նկարահանած տեսանյութում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրանձնական կայքում տեղադրել է 1991 թվականին նկարահանված մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ապամոնտաժում Լենինի արձանը: Տ. Սարգսյանի նկարահանած տեանյութում տեղ են գտել նաև Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը և այլք:
Տիգրան Սարգսյանն իր կայքում գրել է. «Օրեր առաջ իմ անձնական արխիվում գտա բավականին հետաքրքիր վիդեո կադրեր, որոնք ինքս եմ նկարահանել շուրջ 22 տարի առաջ հենց այս օրը: 1991թ. ապրիլի 13-ին, այն ժամանակվա Լենինի հրապարակից ապամոնտաժվեց և հանվեց Լենինի արձանը: Նկարահանումը կատարել եմ հենց այն աշխատասենյակից, որտեղ այսօր աշխատում եմ: Իսկ այդ ժամանակ վարչապետ էր Վազգեն Մանուկյանը: Այս կադրերը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»:
3 քննարկումներ
sofia