ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 8, 2013 2:19 - չքննարկված
Սիրիական զորքը վերահսկում է Դամասկոսի շրջակայքը, զինյալներին վերջնագիր է ներկայացվել 09:12 • 08.04.13
Սիրիական բանակը 48 ժամ տևած լայնածավալգործողություն են իրականացրել Դամասկոսիմատույցներում։ Ինչպես հաղորդել է ռազմականհրամանատարությունը, ողջ Արևելյան Գուտաշրջանը, 50կմ շառավղով, գտնվում էկառավարական զորքերի հսկողության տակ։
«Զինված ուժերը, բնակիչների հետ համատեղ,շրջափակել է հյուսիսային և արևելյան ուղղություններում գտնված զինյալներին»,- ասված էտարածված հաղորդագրության։
Զինյալներին առաջարկվել է ինքնակամ թողնել զենքերն ու դադարեցնելարյունահեղությունը։
Ինչպես տեղեկացնում է «Ալ Վաթան» թերթը, այն տարածքներում, որտեղ գործում էինզինված խմբավորումները՝ Ադրա, Դումա, Հարասթա, Ալ-Մլեհա, Ալ-Ջուբար ինչպես նաևՅաբրուդ, Զաբադանի շրջաններում բջջայիններին հաղորդագրություններ են ուղարկվելհետագա հակամարտության անօգուտ լինելու մասին։
«Նրանք, ովքեր կհրաժարվեն հանձնվել, կոչնչացվեն։ Սիրիական բանակը հարձակվումէ»,-նախազգուշացրել է հրամանատարությունը։
Նման հաղորդագրություններ ստացել են նաև Խան աշ-Շեյխ և Մուադամ շրջաններիահաբեկիչները։
Թերթի տվյալներով՝ միջազգային օդանավակայանից մինչև Դումերյր քաղաք սկսվել էբնակավայրերի մաքրումը։ Փակվել են այն ճանապարհները, որոնցով Հորդանանից ևԹուրքիայից զենք է մատակարարվում զինյալներին։
Շրջափակվել է նաև Բադիան, որը Իրաքի հետ սահմանամերձ անապատային տարածք է։
Սիրիայի ԶՈՒ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լավ նախապատրաստվածգործողությունները շարունակվելու են, մինչև Դամասկոսի մատույցներից զինված խմբերիլիակատար արտաքսումն ու անվտանգության վերականգնումը։