ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, March 31, 2013 18:58 - 5 քննարկում
ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ»
ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» Լինքոլն Սթեֆենս /Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/ Դա իմ հարցազրույցն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում, ուր ապրում էր նա, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի: |
5 քննարկումներ
Sos