ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 29, 2013 2:17 - 6 քննարկում

Սյունիքի մարզպետը վրդովված Ռիչարդ Հավհաննիսյանի հակահայ գործունեությունից պատրաստակամ է ջարդելու Ռաֆֆու գլուխը, և «Բարևը» վերածել «Դե փախեք ստուց» հակահեղափոխության…

Հայաստանի աչքի առաջ կջարդի Րաֆֆու գլուխը. Հայկական ժամանակ Հայտնի լրագրող Սեդա Մավյանը եղել է Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների եւ հանրահավաքի ժամանակ եւ հարցազրույց արել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։

Հարցազրույցում, մասնավորապես, ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է իր հրաժարականը, Սուրեն Խաչատրյանը նշել է. “Սովորական։ Մարդ է, ինքն այդպես է ցանկանում, բայց առաջին հերթին մարդ պետք է լիազորված լինի իրա ասածների համար։ Երկրորդ՝ հիմա ինքը այսօր ոչ միայն ինձնից է  հրաժարական պահանջում, պահանջում է Օբամայի, Պուտինի հրաժարականը, Սերժ Սարգսյանի հրաժարականը”։

Այուհետեւ հավելել է, որ իրեն նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը։ Սյունիքի մարզպետը նաեւ նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ներողություն է ակնկալում իրեն մականունով կոչելու համար. “Ես, երբ որ առիթ է եղել իր հետ խոսելու, դիմել եմ պարոն Հովհաննիսյանով”,- ասել է Ս. Խաչատրյանը եւ հավելել, որ երբ որ Հայաստանն ու Արցախը ծանր վիճակում էին, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքից եւ ոչ մեկը մասնակցություն չունեցավ այդ սահմանների պաշտպանության գործում։

“Բայց ես 1988թ.ապրում էի Ուկրաինայում, շատ ավելի շքեղ պայմաններում։ Ես 1988-ին թողեցի իմ էդ շքեղ ապրելակերպը, եւ 1,5 մլն դրամ դրեցի, զենք եւ զինամթերք գնեցի, բերեցի եւ ինքս էլ գնացի սահման մինչեւ 1994-ի զինադադարի պայմանագրի ստորագրումը։ Ուրեմն էդ ժողովրդի առաջ էր, էդ սյունեցու աչքի առաջ էր եւ սյունեցին այդ ամեն ինչը տեսավ… Հիմա կարող եմ բացեմ, դուք կարդաք եւ տեսնեք Րաֆֆի Հովհաննիսյանի հոր եւ այդ խմբի հակահայկական քարոզչությունը։ Միգուցե՝ նաեւ տեղյակ եք”։

Այս խոսքերից հետո Սուրեն Խաչատրյանը ցուցադրել է մի տեսագրություն, որը Արթուր Առուստամյան անունով մեկը նվիրել է “հայոց պատմության կեղծարարներին”, ոոնց մեջ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, որը, մասնավորապես, մեղադրվում է օգտագործելու համար Արեւելյան Անադոլու թուրք տերմինը՝փոխանակ Հայկական Լեռնաշխարհ տերմինի” եւ իր վերջին գրքի համար, որ կոչվում է “Հայոց ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը”. գիրքը տեսագրության հեղինակը գնահատում է իբրեւ “հակագիտական եւ հակահայկական”։

Սեդա Մավյանն ի պատասխան հիշեցրել է Ռիչարդ Հովհաննիսյանի վաստակը հայոց պատմության ուսումնասիրման եւ ճանաչման մեջ. “Պարոն մարզպետ, Ձեր բախտը չբերեց, քանի որ պատմաբան եմ”։

Ի պատասխան մարզպետը հիշեցրել է, որ ինքը եւս պատմաբան է։ Իսկ դիտարկմանը, որ տեսագրությունը  գիտական նյութ չէ, այլ պամֆլետ, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. “Նյութը իրականություն է, թե կեղծարարություն, չեմ կարող ասել… Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ։ Հասկացա՞ր ինչ եմ ասում Սեդա (ծիծաղ): Ո՞նց, չե՞ս ճանաչում ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ”:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sos
Mar 29, 2013 3:17