ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, March 25, 2013 22:56 - 1 քննարկում

Ուշացած դուդուկահարություն…

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի պատմաբան
Իսրայելը՝ որպես ցեղասպանության արհավիրքները սեփական մաշկի վրա զգացած երկիր, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի Բաց համալսարանի դասախոս, պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոն: «Իսրայելում շատ են ցանկացողները, որպեսզի երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրականում Իսրայելը պետք է դեռ առաջին երկրներից մեկը լիներ, որը կճանաչեր հայերի ցեղասպանությունը, որովհետեւ այդպիսի արհավիրքի միջով անցել է նաեւ հրեա ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Նրա խոսքով՝ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անպատժելիությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական Գերմանիան հանգիստ խղճով ցեղասպանություն իրականացնի նաեւ հրեա ժողովրդի դեմ: «Գերմանիան օգտվեց նրանից, որ Հայոց ցեղասպանության իրականացնողներն անպատիժ մնացին, ուստի անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները դատապարտեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում նման արհավիրքներից խուսափելու համար»,- ասաց պատմաբանը:

http://armenpress.am/arm/news/712548/israyely-partavor-e-tchanachel-hayoc-cexaspanutyuny-israyelci.html



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 26, 2013 1:21