ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, March 23, 2013 5:01 - 5 քննարկում

«Իշտահիտ քացախ»,- կասի՞ Սերժ Սարգսյանը ախորժակը բացած քաղաքական սովահարին:

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվել է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը եւ փոխարենը 8 պաշտոն է պահանջել (ֆոտոռեպորտաժ)

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվել է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը եւ փոխարենը 8 պաշտոն է պահանջել (ֆոտոռեպորտաժ)Մարտ 22, 2013 | 18:50

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն է արել` որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին: (ֆոտոռեպորտաժ)

Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ պետք է միանշանակ բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ԱԺ ընտրությունները պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:

Հովհաննիսյանը հանրահավաքին փաստաթուղթ է հրապարակել, ոն այս պահին ուղարկվել է նախագահի աշխատակազմ` Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվելու:

Անցումային փուլում նա պահանջել է 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ: Հովհաննիսյանը ցանկանում է ստանալ գլխավոր դատախազի, պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, արդարադատության խորհրդի եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները: Հովհաննիսյանը կոչ է արել իր կողմնակիցներին հանգստությամբ ընդունել իր այդ նախաձեռնությունը:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 23, 2013 9:42