ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, March 23, 2013 5:01 - 5 քննարկում
«Իշտահիտ քացախ»,- կասի՞ Սերժ Սարգսյանը ախորժակը բացած քաղաքական սովահարին:
Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվել է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը եւ փոխարենը 8 պաշտոն է պահանջել (ֆոտոռեպորտաժ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն է արել` որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին: (ֆոտոռեպորտաժ)
Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ պետք է միանշանակ բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ԱԺ ընտրությունները պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:
Հովհաննիսյանը հանրահավաքին փաստաթուղթ է հրապարակել, ոն այս պահին ուղարկվել է նախագահի աշխատակազմ` Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվելու:
Անցումային փուլում նա պահանջել է 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ: Հովհաննիսյանը ցանկանում է ստանալ գլխավոր դատախազի, պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, արդարադատության խորհրդի եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները: Հովհաննիսյանը կոչ է արել իր կողմնակիցներին հանգստությամբ ընդունել իր այդ նախաձեռնությունը:
5 քննարկումներ
С.С.