ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 21, 2013 8:56 - չքննարկված
Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ մտնել ոստիկանություն ցուցմունք գրել
Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ մտնել ոստիկանություն ցուցմունք գրել
2013-03-21 18:17:57
Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին ոչ կառավորությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները, երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել:
ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան