Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 21, 2013 7:17 - 2 քննարկում

Սամվել Կարապետյան. «Արամ կթողիկոսը՝ ինչպես որ կա»:


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոս Արամ Ա-ի հետ տեղի ունեցած հանդիպումից ստացված տպավորությունների մասին:
Արամ Ա-ի աշխատասենյակի մեջքի ետևում ողջ պատի չափով յուղաներկ մի կտավ էր, որտեղ պատկերված էր այն պահը, երբ ինքը կաթողիկոս է օծում իր առջև չոքած Գարեգին Բ-ին: «Այդ պահին այդպիսի տպավորություն ստացա, որ իրեն մեծ բավականություն է պատճառում այդ պակերը. սեփական «ես»-ը դրված էր շատ մեծ պատվանդանի վրա»,- պատմել է Ս. Կարապետյանը:
Վեհափառը, ով չափազանց պճնված տեսք ուներ և ավելի շատ փռված էր, քան նստած, զրուցում էր մեկ այլ հոգևորականի հետ… «Երանի թե մենք այդ խոսակցությանը ներկա չլինեինք»,- ասել է Կարապետյանը՝ ներկայացնելով դրա մանրամասները:
Երբ հոգևարականը լքեց սենյակը, Արամ Ա-ն վարդապետին հրամայական տոնով սուրճ պատվիրեց: «Կարող է վարդապետը հազար հարցերում վեհափառ հոր հրամանները կատարի, բայց վարդապետ է, համհարզ չէ ի վերջո»,- նշել է Կարապետյանը:
Հաջորդ թողարկուման մեջ, որ կհրապարակվի վաղը, Ս. Կարապետյանը կպատմի Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպման մանրամասները: Նրա խոսքերով, եթե առաջին երեք պատմությունները, լայն հաշվով, ողբերգություններ են, ապա վերջինը՝ Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին, այդ շարքից չէ: Դա ողբերգակատակերգություն է:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Mar 21, 2013 17:23