ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, March 19, 2013 18:01 - 7 քննարկում
Երրորդ նախագահի վերջին լավագույն նմանակը, գործող նախագահից խելոք է …
Շանմազովը հիացած նախագահի նմանակի ասածներից, արժանանում է ընթերցողի գնահատականին (ամենաներքևում):
Պրն. Նախագահը երբեք ինքն իրեն չի կեղծել և կեղծ բաներ չի արել. Էդուարդ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին
19.Մարտ.2013 – 13:56
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների հանդիպման մասին.
Պրն. Շարմազանով, ի՞նչ կասեք այն մասին, որ լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, թե ՀՀԿ-ի ցուցակում չկան օլիգարխներ, այլ պարզապես գործարարներ կան:
-Նախագահ Սերժ Սարգսյանի նշածը լրիվ իրականությանը համապատասխանում է, քանի որ մեր մեծամասնական ցուցակում չկան օլիգարխներ, կան բացառապես քաղաքական-հասարակական գործիչներ, իսկ ինչ վերաբերում է գործարարներին, ապա որևէ օրենք չի արգելում գործարարներին զբաղվել քաղաքականությամբ, մյուս կողմից էլ բնակական է և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք և պրն. Նախագահն էլ իր հարցազրույցում նշել է, որ շուտով կլինի այնպես, որ գործարարները տարանջատվեն քաղաքականությունից:
Ձեր կարծիքով՝ լրագրողների հետ հանդիպումը տեղի՞ն էր, թե՞ կային արտահայտություններ, որոնք ավելորդ էին և հետընտարական այս շրջանում կարող էին իջեցնել գործող Նախագահի վարկանիշը:
-Ինչպես միշտ պրն. Նախագահը եղել է շատ անկեղծ, շատ ազնիվ և պատասխանատու, ինչպես ինքն է ասել՝ երբեք ինքն իրեն չի կեղծել և կեղծ բաներ չի արել: Երեկվա իր հարցազրույցը եղել է շատ անկեղծ, ազնիվ և պատասխանատու քաղաքական գործչի և պրն. Նախագահը որոշ քաղաքական գործիչների նման գիշեր-ցերեկ չի մտածում, թե ինչպես անի, որ իր վարկանիշն արհեստականորեն աճի: Ինքը մտածում է և իր կենսագրությամբ ապացուցել է, որ պետական գործիչ է, իսկ պետական գործիչը բացի ընտրություններում հաղթելուց՝ առաջին հերթին մտածում է սերունդների ապահովության մասին:
-
Mezhlumyan Roza · 53 տարեկանay debil, du goh es qezanic u qo naxagahic….. tutak….
-
7 քննարկումներ
Artin