Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 15, 2013 8:40 - 2 քննարկում

Զարմանալի ոչինչ չկա:

Զարմանալի ոչինչ չկա: Հայ եկեղեցին և քրիստոնեությունն են մեղավոր, որ մենք կորցրինք մեր երբեմնի հզոր երկիրը: Բռնի քրիստոնեացման պատճառով տասնյակ հազարավոր զոհեր ենք տվել: Որ եկեղեցիներից հանվել են Գրիգոր խավարիչի նկարները, որոնց վրա նա պատկերված էր ձիու վրա նստած մի ձեռքում սուրը` մյուսում խաչը`դեռ չի նշանակում, թե արյունահեղություն չի եղել ու քրիստոնեությունը բռնի ձևով չի հաստատվել Հայաստանում: Քանդվել, գետնին են հավասրեցվել 7-10 հազարամյա պատմական հուշարձաններն ուկոթողները, վրան եկեղեցիներ կառուցվել: Հայ մարդը, որին օտարները հիմա էլ Ռազմիկ(ար-մեն` նշանակում է արևի որդի, նաև ռազմիկ, բանակային) են կոչում զենքը վայր դրեց ու սկսեց ապավինել խաչին: Եկեղեցին կամաց-կամաց իր վրա վերցրեց պետության ֆունկցիաները` երկրի հիմնական ֆինանսական մուտքերով, թագավորին թողնելով միայն երկրի պաշտպանական ֆունկցիան` աղքատիկ ֆինանսներով: Երբևէ ձեզ հարց տվե՞լ էք, թե ի՞նչպես եղավ, որ արաբ նվաճողները Էջմիածնի մայր տաճարիը անվնաս շրջանցեցին, իսկ Զվարթնոցն հիմնահատակ ավերեցին: Որովհետև եկեղեցին գործարքի մեջ էր մտնում նվաճողների հետ` իր ապահովության երաշխիքներ ստանալու դիմաց`ապահովել հավատացյալ ժողովրդի հնազանդությունը: Միայն Գետադարձ կաթողիկոսի դավաճանությունն էլ բավական էր, որպեսզի մեր ժողովուրդը հրաժարվեր այս եկեղեցուց, նրա կողմից իր գլխին բերած արհավիրքների պատճառով : Ցավոք, ոչ մի հետևություն չի արվել, ավելին՝
եկեղեցաշինությունն այսօր էլ ծաղկում է՝ հանդիսանալով շահութաբեր բիզնես, իսկ մեր վեհափառը ոչնչով չի տարբերվում ներկայիս օլիգարխներից: Բավական է նշել, որ նրան է պատկանում Արագածի Քարե լճի ափին կառուցված խաշանոցը, որն իր գործունեությամբ անուղղելի վնասներ է պատճառում նույնանուն արգելոցի հեքյաթային բնությանը:
Աշխարհի ոչ մի երկրում ներկայումս եկեղեցի չեն կառուցում, բացառությամբ Հայաստանի: Չտեսանք, որ եկեղեցու ղեկավարը մի օր կանգնի ու մեր բարեգործներից մեկին, որն ուզում է եկեղեցի կառուցի` հորդորի դրա փոխարեն մի բնակելի տուն, կամ մի փոքրիկ արտադրամաս կառուցել, որպեսզի անտունները համ տուն ունենան, համ աշխատանք: Ինչո՞ւ պիտի այդպես վարվի, երբ ցանկացած նորակառույց եկեղեցին անձամբ օրհնելու համար կարող է գրպանը դնել 45-50 հազար ԱՄՆ դոլար:

David



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vaneci
Mar 15, 2013 17:39