ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, March 15, 2013 14:29 - 2 քննարկում
Պրն. Աշոտյան, սա 8-րդ դասարանի տնային է, խնդրում եմ՝ կբացատրեք՝ ի՞նչ է նշանակում…
Ներկայացվում են գրավոր առաջադրանքների նմուշներ.
Սահմանել «Ազատագրական պայքար», «Դավիթ Բեկ», «Նապոլեոնյան պատերազմներ», «Նոր ժամանակներ», «Հայկական մշակույթ» հասկացությունները: Համեմատել հայկական և ռուսական իրականությունները 19-րդ դարի 10-ական թվականներին: Ապացուցել, որ օտարի լուծն առաջադիմական երևույթ չէ:_________________________
Ապացուցել, որ երկրորդ աշխարհամարտը բռնապետությունների պայքար էր: Համեմատել պատերազմի շրջափուլերը: Թվարկել միավորված ազգերի հաղթանակի գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները: 20-րդ դար – 19-րդ դար + նոր գաղափարախոսություններ: Հին գաղափարախոսություններ – հնացած գաղափարախոսություններ * առաջին աշխարհամարտ = xԱյլընտրանքային պատմություն` Գերմանիան և ԽՍՀՄ-ը չեն պատերազմում, Ճապոնիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, ԱՄՆ-ը չի մտնում պատերազմի մեջ: Ե՞րբ կավարտվի պատերազմը: Պատասխանը հիմնավորել:_________________________________________________________________________________
Առաջին աշխարհամարտ + 2-րդ աշխարհամարտ – Ազգերի լիգա · 2 : Մարդկություն + կենսոլորտ = x, գտնել x-ը: Սահմանել «Պատմություն», «Աշխարհամարտ», «Խորհրդային Հայաստան» հասկացությունները: Թվարկել միջպատերազմական ժամանակաշրջանի հիմնական արդյունքները:_________________________________________________________________________________
Սկսել հետազոտական աշխատանք «Անհատի դերը պատմության մեջ» թեմայով: Անհատ + պատմական իրականություն – մարդկություն + կենսոլորտ = x + y: Ապացուցել, որ անհնար է մարդկության առաջընթաց առանց իմաստասիրության:_________________________________________________________________________________
Համեմատել 2-րդ աշխարհամարտի փուլերը: Ապացուցել, որ հակաառանցքային դաշինքի ստեղծումն անխուսափելի էր: Թվարկել Ճապոնիայի պարտության հիմնական, երկրորդական և երրորդական պատճառները: Խնդրի պայմանները` Հիտլերը դարձել է նկարիչ և չի զբաղվում քաղաքականությամբ, Ստալինը հանկարծամահ է եղել 1935 թվականին, և ԽՍՀՄ-ը էվոլյուցիոն ճանապարհով գնում է դեպի ժողովրդավարություն, Ռուզվելտը չի հաղթել նախագահական ընտրություններում: Ի՞նչ անել, որ 2-րդ աշխարհամարտը կայանա: 1940X2:20-1945+1918X2=x, գտնել x-ը:_________________________________________________________________________________
Գրել շարադրություն, պատմվածք կամ հեքիաթ «Ես և Նապոլեոնը» թեմայով: Պատմական իրականություն – Նապոլեոն – Կեսար – Ալեքսանդր Մակեդոնացի – Լենկ Թեմուր – Չինգիզ խան – x – y – z = a: Թվարկել Նապոլեոնի կայսրանալու գլխավոր և երկրորդական պատճառները:_________________________________________________________________________________
Ապացուցել, որ երկրորդ աշխարհամարտը բռնապետության պայքար էր: Համեմատել պատերազմի շրջափուլերը: Թվարկել միավորված ազգերի հաղթանակի գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները: 20-րդ դար+19-րդ դար+նոր գաղափարախոսություններ: Հին գաղափարախոսություններ-հնացած գաղափարախոսություններ*x*առաջին աշխարհամարտ=X: Այլընտրանքային պատմություն`Գերմանիան և ԽՍՀՄ-ը չեն պատերազմում, Ճապոնիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, ԱՄՆ-ը չի մտնում պատերազմի մեջ: Ե՞րբ կավարտվի պատերազմը: Պատասխանը հիմնավորել:_________________________________________________________________________________
Ֆրանսիա+Անգլիա+ԱՄՆ – Գերմանիա – Իտալիա + 18-րդ դար= x: Սահմանել «Պետություն», «Պատմություն», «Միապետություն» հասկացությունները: Թվարկել հեղափոխությունների գլխավոր և երկրորդականպատճառները:__________________________________________________________________________
Սահմանել «Ինդուստրացում», «2-րդ հանրապետություն», «Կոլեկտիվացում», «Պետական ահաբեկչություն», «Խորհրդային մշակույթ», «Միջպատերազմական Եվրոպա», «Մարտիրոս Սարյան», «Պատմական օրինաչափություն», «Քաղաքացիական պատերազմ», «Ֆաշիստական Իտալիա» հասկացությունները: Ապացուցել, որ ԽՍՀՄ-ում պետական ահաբեկչությունն անխուսափելի էր: Համեմատել Խորհրդային և Արևմտյան իրականությունները:____________________________________________________________________________
Թվարկեք առաջին հանրապետության վարչապետներին և խորհրդարանի նախագահներին: Մեկնաբանեք հանրապետության դրոշի գույները: Կազմեք առաջին հանրապետության գոյության տարիների կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը: Թվարկեք հանրապետության ստեղծման և կործանման պատճառները (պատասխանը հիմնավորեք): Դիտած ֆիլմերից ի՞նչ նոր տեղեկություններ ստացաք: Հերքեք կամ հաստատեք ֆիլմերում արտահայտված տեսակետներից որևէ մեկը:_________________________________________________________________________________Ապացուցեք
Կամ հերքեք հետևյալ տեսակետները`«Առաջին հանրապետության ստեղծումը հրաշք էր» և «Առաջին հանրապետության կործանումն անխուսափելի էր»: Բնութագրեք Առաջին հանրապետության պետական գործիչներից որևէ մեկին: Կազմեք առաջին հանրապետության կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:
Ալբերտ Գասպարյան
2 քննարկումներ
vahan