ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 12, 2013 1:44 - 3 քննարկում

ՕԵԿ-ի տեղը ժողովրդի կողքին է: Եթե այս հաղորդագրությունը բլեֆ չէ:

Հազիվ Իշխանություններից մեկը «դուխ» ունեցավ արձագանքելու. Կեցցես, Արթուր Բաղդասարյան

12-03-2013 13:24

 
Ինչ մեղքս թաքցնեմ, երբ «Առավոտ»-ում կարդացի Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը նշանակալի չափի հողատարածքներ վարձակալության տալու մասին Արթուր Բաղդասարյանի համարձակ, ազգանպաստ, անկաշկանդ պատասխանը, հասկացա, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Հարգելի ընթերցող, լինել իշխանության մեջ և ծայրահեղ դեպքերում արտահայտել քո անհամաձայնությունը և ես-ը, որը չի համընկնում շատերի շահերի ու ես-ի հետ, դա արդեն իրադարձություն է: Այսօր արդեն կարելի է ասել` Արթուր Բաղդասարյանը իր կամային հատկանիշներով փորձում է չթողնել, որպեսզի որոշ պետական երևելի այրեր ճակատագրական սխալներ անեն: Այո ճակատագրական, իսկ, ինչպես այլ կերպ անվանել այն սխալները, որոնք տնտեսական և բարոյահոգեբանական առումով վնաս են հասցնում մեր երկրին, այն էլ երկարատև ժամանակամիջոցում: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ձեզ եմ ներկայացնում մեջբերում հարցազրույցի ժամանակ նրա պատասխանից`- « Ինչ վերաբերում է արոտավայրերը վարձակալական հիմունքներով տրամադրելու նախաձեռնությանը, ապա պետք է նշեմ, որ խոսք է գնում մանր եղջերավոր կենդանիների արածեցման համար իրանական կողմին շուրջ 50 հազար հեկտար տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունների մասին, որը հղի է կանխատեսելի հեռանկարային և երկարաժամկետ բացասական հետևանքներով»:

 
Թե ինչ բացասական հետևանքների մասին է խոսքը և ինչի այն կարող է հանգեցնել՝ Արթուր Բաղդասարյանը նշել է. «… 2012 թվականի ընթացքում Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 40.000 գլուխ ոչխար՝ այն պարագայում, երբ իրանական կողմը նախատեսում է Հայաստանում բուծած մոտ նույնքան գլխաքանակը հետագայում ևս արտահանել Իրան, ինչը լուրջ հարված կհասցնի հայկական գյուղացիական տնտեսություններին՝ նրանց զրկելով ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող արտահանման հնարավորություններից: Այնինչ, մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանման հնարավորությունների ապահովման դեպքում տեղական ֆերմերային տնտեսությունների ակնկալվող եկամուտները առնվազն մի քանի անգամ կարող են գերազանցել արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ տրամադրելու դիմաց սպասվող տարեկան գումարները….: Մի խոսքով՝ վերլուծելով իրավիճակը և նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ տնտեսական, բնապահպանական, պարենային անվտանգության ապահովման խնդիրներին, ինքս անթույլատրելի եմ համարում առանց համապատասխան մասնագիտական, վիճակագրական վերլուծությունների և դրանց արդյունքում ծնված գնահատականների հաշվառման, առանց հեռանկարային զարգացման ծրագրային մոտեցումների՝ նման նախաձեռնությունների մեկնարկումն ու իրականացումը»:

 
Ավարտելով կցանկանայի նկատել, որ Արթուր Բաղդասարյանը լինելով իշխանության մեջ, իրականում միշտ էլ իրերն իրենց անուններով է կոչել` չվախենալով իր վրա պատասխանատվություն վերցնել: Բազմիցս կրկնել եմ և հիմա էլ ասում միայն այն, որ նրա կողմից հաճախակի այսպիսի համարձակ քայլեր են կատարվում դա արդեն ողջունելի է, քանզի այսպիսի «մուխանաթ»  հարցերում դեմ գնալը կառավարության տեսակետին ամեն մեկը չէր կարող: Եվ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում նա դեռ զարմացնելու է հանրությանը իր նոր արագություն պահանջող սոցիալական բարեփոխումների նախաձեռնություններով:

 

Կարեն Թումանյանը գրում է  ֆեյսբուքի էջում:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Mar 12, 2013 10:18