ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 11, 2013 1:43 - չքննարկված
Իսկ դուք, կցանկանայի՞ք հանդիպել նման ցավագար ժպտացող մարդու հետ, եթե նույնիսկ չընտրված նախագահ լիներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկը
13:54 . 11/03
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը մարտի 10-ին զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար, սակայն մերժում է ստացել: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Արզումանյանը պատասխանել է.
“Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները”: