ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, March 9, 2013 0:18 - 1 քննարկում

Միավորում՝ առանց ՀԱԿ-աների:

ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռակողմ հանդիպումն ավարտվեց

| 21:10 | Մարտ 8 2013
ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռակողմ հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ շենքում  ավարտվեց ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցում էին Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը:

Քննարկվել է Երևանի խորհրդի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել վաղը:

Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել ՀԱԿ-ը, չնայած ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hovhannes Minasyan
Mar 9, 2013 9:02