Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, March 6, 2013 10:56 - 5 քննարկում
Ինչու՞ Արման Մելիքյանը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին…
Ինչու՞ Արման Մելիքյանը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին… ”168 Ժամ”-ը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է, որ միանա ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես օրինակ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միացավ և շնորհավորեց նրան: ”Կեղծված ընտրություններում չկան հաղթողներ՝ բոլորն էլ պարտված են, և դա հատկապես պետք է հասկանալի լինի իրավաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել՝ սուտը ստով չի կարելի բերել ճշմարտության դաշտ”,- ասել է Ա. Մելիքյանը: Նրա խոսքով՝ ”սուտ են այն պնդումները, որ կա ՀՀ չորրորդ ընտրված նախագահ”: Իսկ հարցին, թե ստեղծված իրավիճակից ի՞նչ զարգացումներ է տեսնում, նա պատասխանել է. ”Ցավոք սրտի, իրական և արդյունավետ քաղաքական երկխոսություն պահը ժամանակին գիտակցաբար չօգտագործվեց: Այն երեք տարբերակները, որոնցից մեկնումեկը կարող է լուծում դառնալ այս իրավիճակում, բոլոր դեպքերում հիասթափեցնող է լինելու հրապարակում հավաքվող մարդկանց համար”: Slaq.am – Լրատվական աղբյուր http://www.slaq.am/arm/news/121012/S.Abrahamyan |
5 քննարկումներ
HAYK GRIGORYAN