Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 6, 2013 10:50 - 1 քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆ. ԻՆՉՊԻՍԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍԸ.

 

1. Հասարակության տնտեսաքաղաքական բարեշրջման եւ կտրուկ փոփոխությամբ զարգացման մեջ անհատի դերը` խիստ սահմանափակ է, եթե չասենք անհնարին։ Հասարակության հավաքական գիտակցության եւ հավաքական բարոյահոգեւոր նկարագրի փոփոխությամբ է պայմանավորված փոփոխություն իրականացնող անհատների ի հայտ գալը։ Ընդհանրապես նման պրոցեսները լինում են երկարատեւ` սերնդափոխությունների արդյունքում։ Նոր տնտեսական հարաբերությունները եւ նոր բարոյահոգեւոր արժեհամակարգը բավականին պետք է ձեւավորված լինի հասարակության մեջ, որպեսզի հեղափոխական կամ էվոլյուցիոն ճանապարհներով փոփոխությունները հնարավոր դառնան։.
2. Հնարավոր է նաեւ նոր մարդու ձեւավորում` վերեւից, պարտադրաբար։ Սակայն որքան այն կենսական ու երկրատեւ կարող է լինել։ Մենք` մեր սերունդը, համարյա ականատեսն ենք եղել ստալինյան կերտած «նոր մարդու» հոմոսովետիկում տեսակի ձեւավորմանը եւ նրա ընթացքին։ Եվ որքա՞ն այն «ձեգեց»։ Այո՛, ունեցավ կարճ կյանք, քանի–որ արհեստածին էր, հենված էր նոր կրոնի` «ամեն գնով կոմունիզմին հասնելու» գրասենյակային կեղծ գաղափարաբանության վրա։.
3. Հայաստանի իրականությունն այլ է. մենք մեզ համար ոչ ուղղակի, բայց ընտրել ենք «վայրի կապիտալիզմի» ուղղին, որը փոքր երկրների համար մահաբեր է, քանի–որ փոքր միջավայրում սոցիալական անհավասարությունը բերում է սոցիալական սարսափելի անտոգոնիզմի, եւ հասարակության կյանքը երբեք չի կարող դառնալ սոցիալական անհավասար խավերի ներդաշնակ գոյություն։ Սակայն համաշխարհային փորձը ցուցել է կապիտալիստական հարաբերությունների այլ բազմազան արտահայտություններ նույնպես` ֆիննական, շվեդական, սինգապուրյան եւ այլն տարբերակների կենսունակությունը։ Մերը` հայկականը, պետք է բխի մեր իսկ հավաքական էության առանձնակատկություններից։ Հայաստանյան հավաքական հասարակությունը երբեք չի ընդունի վայրի ու սանձարձակ օլիգարխների հետ սոցիալական աղքատության եզրին միեւնույն հարթությունում ապրելու տարբերակը։ Նա կամ կլքի` կարտագաղթի, կամ անընդհատ կդառնա ամբոխակերտ հեղափոխական։ Արդյունքում` մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը։.
4. Ըստ իս, Հայաստանի դիրքը` նրա դարավոր հարեւան թշնամի երկրների կողմից շրջափակված վիճակը, մեզ պետք է պարտադրի երկու բան` ա.– տնտեսական զարգացման եւ արդյունքի բախշման մեզ ՀԱՐՄԱՐ մոդել։ բ.– սպարտացու դաստիարակմամբ ազգայնական նոր սերունդ` բնակչություն։ Այլապես… մենք գնում ենք հոսանքին հակառակ եւ ինքնափլուզման ու ինքնաոչնչացման ճանապարհով։.

Artur Armin



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ս.Ս.
Mar 6, 2013 11:32