Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 6, 2013 10:56 - 5 քննարկում

Ինչու՞ Արման Մելիքյանը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին…

Ինչու՞ Արման Մելիքյանը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին…
”168 Ժամ”-ը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է, որ միանա ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես օրինակ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը միացավ և շնորհավորեց նրան: ”Կեղծված ընտրություններում չկան հաղթողներ՝ բոլորն էլ պարտված են, և դա հատկապես պետք է հասկանալի լինի իրավաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել՝ սուտը ստով չի կարելի բերել ճշմարտության դաշտ”,- ասել է Ա. Մելիքյանը: Նրա խոսքով՝ ”սուտ են այն պնդումները, որ կա ՀՀ չորրորդ ընտրված նախագահ”: Իսկ հարցին, թե ստեղծված իրավիճակից ի՞նչ զարգացումներ է տեսնում, նա պատասխանել է. ”Ցավոք սրտի, իրական և արդյունավետ քաղաքական երկխոսություն պահը ժամանակին գիտակցաբար չօգտագործվեց: Այն երեք տարբերակները, որոնցից մեկնումեկը կարող է լուծում դառնալ այս իրավիճակում, բոլոր դեպքերում հիասթափեցնող է լինելու հրապարակում հավաքվող մարդկանց համար”:
Slaq.am – Լրատվական աղբյուր http://www.slaq.am/arm/news/121012/S.Abrahamyan


5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAYK GRIGORYAN
Mar 6, 2013 12:46