Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 5, 2013 18:50 - 1 քննարկում

Ժողովուրդ, Ռաֆֆի Հովհաննեսյանին չի կարելի մենակ թողնել: Կնեղանա և կհեռանա…

Այսօր Րաֆֆի Հովհաննեսյանին չի կարելի միայանակ թողնել բռանպետության դեմ հանդիման: Սա նախ պետք է գիտակցեն Րաֆֆիին ձայն տված, այսինքն իրենց ապագան Րաֆֆիին վստահած մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ: Րաֆֆիին հարթակում միայնակ չպետք է թողնեն պառլամենտական ուժերից ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ-ը, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունները, հասարակական տարատեսակ ու տարաբնույթ կազմակերպությունները, գաղափարական կամ հավատամքային հոսանքները որոնք հանդես են գալիս ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությամբ:
Այսօր Րաֆֆի Հովհաննեսյանին միայնակ չպետք է թողնեն նույնիսկ այն ընդիմադիրները, որանք վերջին ժամանակներս բացահայտ դեմ են արտահայտվում իր և իր հոր՝ Ռիչարդ Հովհաննեսյանի հայագիտական գործունեությանը…

“ՀԱՐԹԱԿՈՒՄ” Րաֆֆի Հովհաննեսյանին այսօր միայնակ թողնելը դարձել է ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր բոլոր առումներով և բոլոր ուղղություննենրով:

Կարճ ասած ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶՈՐԱՇԱՐԺ…

Իսկ ՀԶՈՐԱՑԱԾ ՀԱՐԹԱԿԸ ի՞նչ քայլեր պետք է անի և ի՞նչ հերթականությամբ, դա արդեն բռնապետության անարյուն տապալման գործողությունների պարզ տրամաբանության ոլորտից է, որոնք ըստ իս հետևյալն են.

– դիմում- բողոք ՀՀ Սահմանադրական Դատարան 2013 թ ՀՀ Նախագահական ընտրությունների համատարած կեղծիքի պատճառով անվավեր ճանաչելու պահանջ (որն արդեն արվել է),

– որպես պառլամենտական մեծամասնություն ՀՀԿ-ի հանացավոր գործունեության կասեցում՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգության պառլամենտական մանդատներից և համամասնական ցուցակներից միաժամանակյա հրաժարում, այսինքն այս պառլամենտի գործունեության կասեցում…

-հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծում իր մասնաճուղերով հանդերձ ՀՀ-ի ողջ տարածքում…

-իրական արհմիությունների ստեղծում՝ ընդգրկելով բոլոր մասնագիտական ոլորտները…

Վերը թվարկած քայելրի՝ հայեցակարգայինից կյանքում կիրառելի դարձնելու պարագայում կկանգնենք նոր քայլերի իրականացման անհրաժեշտության առջև, բայց դրա մասին հաջորդ ԴԱՍԱՄԻՋՈՑԻՆ…

Harutyun Arakelyan



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Սադիստ
Mar 6, 2013 0:13