ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 4, 2013 10:07 - 13 քննարկում
Րաֆֆի Հովհաննեսյանը նախագահ դառնալու մտադրություն չունի և ի՞նչ է ստացվում…
Ընտրությունների հիշատակարան
Հետևելով իրադարձություններին, ըստիս, ակնհայտ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննեսյանը նախագահ դառնալու մտադրություն չունի և ի՞նչ է ստացվում: Մի՞թե այս ամենը նախորդ ընտրությունների երկրորդ սերիան է: Անցած ընտրությունների մասին մի իրական մեկնաբանություն եղավ, որը և օգտագործվեց որպես ծաղրանք այն ուժերի հանդեպ, ովքեր փորձում էին իրականությունը ներկայացնել ժողովրդին: Խոսքս Անդրանիկ Միհրանյանի հայտնի և անհայտ հոդվածի մասին է: Այդ հոդվածից միայն մի արտահայտություն իմացանք, Միհրանյանի տված հարցազրույցի ժամանակ, նա ասեց. « այս ամենը կատարվում է քաղաքական դաշտը բևեռացնելու համար» այսինքն, ԼՏՊ –ի իրական նպատակը ոչ թե նախագահ դառնալն էր, այլ թույլ չտալը երրորդ ուժին քաղաքական ասպարեզ մտնելը : Իմ կարծիքով սա է պատճառը, որ ԲՀԿն շատ զգուշորեն է մոտենում ԼՏՊի մերձեցմանը, անկե՞ղծ են նրանք հիմա թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերվում է վերը նշվածին, զավեշը այն էր, որ երբ ես ինտերնետում փորձեցի գտնել Միհրանյանի այդ հոդվածը, այն ընթերցելը վճարովի էր, պատկերացնու՞մ էք, 2008 թվականին, երբ հայաստանում հազարից մեկը գիտեր ինչպես ինտերնետում գնումներ կատարել, այդ կարևոր ու կատարվածի մասին մասնագիտական կարծիք հայտնող հոդվածը ընթերցելու համար պետք էր փող վճարել, գինը չեմ հիշում, բայց վստահ եմ, որ դա Միհրանյանի նախաձեռնությունը չեր, այլ այդ շոուն կազմակերպողների հեգնանքը: Այսօր Միհրանյանի հոդվածը ներկա իրավիճակի մասին կարելի է ընթերցել այստեղ http://www.7or.am/am/news/view/7647/ և նա այսօր շարունակում է նույն միտքը
Ի՞նչ է կատարվում հիմա.
Այսօր կարծես սառույցը կոտրվել է, մասնագետի խոսքը հասավ ժաղովրդին և ելնելով մասնագետ ու տեղյակ մադու վերլուծությունից կարելի է պատկերացում կազմել կատարվող իրադարձությունների մասին: Խոսքս Հարություն Մեսրոպյանի տված հարցազրույցի մասին է, որը տեղադրված է Լույս Աշխարհում http://www.louysworld.com/archives/23276: Հոդվածը գրված է մասնագիտական լեզվով, բայց հիմնական միտքը շատ պարզ է և հասկանալի: Հասկանալի է, որ այն իչ առաջարկում է այսօր Րաֆֆին, դրանով վաղուց զբաղվում է «Սարադարապատ» ժողովրդական շարժումը: Հասկանալի է որ իշխանությունը գնում է դեպի ինքնափլուզման, հասկանալի է, որ դեռ «тօчка невозврата»-ն չի սկսվել, բայց հասկանալի չե թե ո՞ր «тօчка невозврата»-ի մասին է խոսքը, եթե Հարություն Մեսրոպյանը հարցի միակ լուծումը տեսնում է այլընտրանքային իշխանության ձևակերպման մեջ, այլընտրանքային իշխանություն կազմելու համար «тօчка невозврата»՞ է հարկավոր: Չեմ հասկանում, այդ դեպքում պետք է նախապատրաստվել նոր իշխանություն ձևակերպելուն, որովհետև այլընտրանքային իշխանությունը, ինչքան հասկանում եմ, պետք է ստեղծվի ու գործի հասարակական կազմակերպությունների հիմունքներով և զբաղվի սոցիալական խնդիրները լուծելով, իմիջայլոց դա այն է, ինչ ԲՀԿն ստանձնեց դեռ ընտրություններից առաջ: Իսկ երբ վերջերս ԲՀԿն հայտարարեց բարեփոխումների ճանապարհային քարտեզի մասին, ՀՀԿականները կոկորդները ճղելով գոռում էին, թե «մեզ ժողովրդի հետ խոսելու համար միջնորդ պտք չէ»: Դե որ պետք չէ, արի հրապարակ ու հենց էդ ժողովրդին ասելիքդ ասա, ոչ թե գրի այդ մասին քո սեփական թերթում:
Ելնելով ներկայիս իշխանական համակարգի մասին արած Հարություն Մեսրոպյանի աղտորոշումից, կարելի է ասել հենց այստեղից (ԲՀԿ – Րաֆֆի հանդիպումից) և հիմա ինչպես ռուսներն են ասում հարկավոր է «вставит точки над И» և քանիոր Րաֆֆին էլ արդեն ռուսերեն լավ գիտի դա պետք է անել առանց զադնի խոդի:
Ի՞նչ եմ ուզում ասեմ.
Այսօր Րաֆֆի Հովհաննեսյանը երեք ժամ բանակցել է ԲՀԿի հետ, ինչի մասին, դա իրենց գործն է, իրենց գործն է բայց մեզ համար: Ուստի պարոն Րաֆֆի Հովհաննեսյան, քանի որ ԲՀԿն խոստացել է զբաղվել գործով, երկիրը կառուցելով, և դուք այսօր բանակցում էք ԲՀԿի հետ, ապա դրեք սեղանին այն, ինչ դրել է ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի խոստումը բոլորս էլ հիշում ենք ու սպասում, Ձերը նույնպես շատ լավ ենք հիշում, հեչ չմտածեք թե, եթե ձեր ընտրական գլխավոր տեսահոլովակը վերափոխել եք ու ջնջել այնտեղից ձեր տված խոստումը, մենք այդ մասին մոռացել ենք:
Այո՛, Դուք այդ տեսահոլովակում ասում էիք. 300 միլիոն ներդրումների փոխարեն 600 միլիոն, իսկ հիմա այդ հատվածը չկա http://www.louysworld.com/archives/22506: Սա ի՞նչ էր, քաղաքական նոր մշակու՞յթ, և դուք երևի մտածելով որ նման հայտարարությունը կարող է վիրավորել ընտրողի արժանապատվությունը կամ հանդիսանալ ընդհանուր ընտրակաշառք, հեռացրել էք այդ հատվածը տեսահոլովակից, գուցե այդպես է պահանջում այդ նոր մշակու՞յթը, չգիտեմ, բայց լավ հիշում եմ ձեր խոստումը – 600 միլիոն ներդրում: Եթե այդ ներդրումները Ձեր խոստումն էր և ոչ թե Օբամայինը, ապա նորից Ձեր նոր սովորած լեզվով ասեմ «Бабки на бочку» Հարգելի Րաֆֆի Հովհաննեսյան, այլապես ստացվում է, որ ԲՀԿն պիտի իր ֆինանսներով գործ անի իսկ դուք ձեր բարև տալով, լավ չի ստացվում չէ՞:
Խոստացած փողերը ներդրեք հայաստանի տնտեսության մեջ, փրկեք գյումրին սովից ու սպիտակ ջարդից, ստեղծեք այլնտրանքային հասարակական կազմակերպություններ, ուսանողներից ընտրեք ամենազոռբաներին ու կանգնեցրեք կաշառակեր չինովնիկների գլխին, թող օր ու գիշեր հետևեն, ախր դրանք որ մի շաբաթ կաշառք չվերցնեն կսկծու կսատկեն, դա շատ հեշտ գործ է, իսկ ուսանողներին անպայման վճարեք, լավ աշխատավարձ վճարեք էդ գործի համար, հայրենասեր մարդիկ նույնպես հաց ուտելու կարիք ունեն, սա իմ դելիտանտական պատկերացումներն են այլընտրանքային կառավարության մասին, բայց միտքը պարզ է ու անհերքելի: Իսկ ինչ վերաբերվում է թագավոր, նազիր- վեզիրին, Մեսրոպյանը շատ ճիշտ նշում է, «ապագա համակարգում պետք է տեղ գտնեն մարդիք, որոնք բացարձակապես ոչ մի առնչություն չունեն այս իշխանական համակարգի հետ »: Իսկ եթե էդ 600 միլիոնը հոգեբանական բլեֆ էր, լավ գիտենալով, որ մեր ժողովուրդը գնում է նրա հետևից ով փող ունի, ուրեմն դա ամերիկական քաղաքական մշակույթի իրական դեմքն էր: Կարծում եմ միտքս շատ պարզ է.
Եթե այդ 600 միլիոնը դուք կորող էք ներդնել միայն այն դեպքում, եթե դառնաք նախագահ, ուրեմն դա խոստացել էր Օբաման, իսկ եթե դա Ձեր խոստումն է ապա ԲԱՐԵՎ, «Бабки на бочку и без заднего хода»: Բայց եթե այդ փողերը պիտի ներդրվեն ժողովրդի մեջ ամերիկամետություն սերմանելու համար, ապա դա կլինի ավելի տգեղ արարք քան խոստումը չկատարելը:
Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր հանդեպ կասկած ունենալով, ձեզանից ինչոր բան պահանջելը նույնպես տգեղ երևույթ է, բայց եթե հիմա աստված երկնքից իջնի ու մեզ լավ բաներ խոստանա, հավատալու իրավունք չունենք, դա մեծ շռայլություն է մեզ համար: 21րդ դարում ենք ապրում, այսօր ամերիկահայերը վառելափայտ են ուղարկում հայաստանի ՀԱՅՐԱՔԱՂԱՔ, գյումրեցիներին, որ չսառեն, понимаешь?:
Ակսել Վարդանյան
ՀԱՐԳԵԼԻ ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՁԵԶ:ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Լույս Աշխարհ
13 քննարկումներ
Գայանե