Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, March 1, 2013 10:00 - 1 քննարկում

Հարգարժան ադմինին էլ կխնդրեի ՄՏԱՎՈՐԱԿԱՆ բառը հնարավորինս զգույշ օգտագործել…

Ինձ ասում էին, որ Ֆորշը խմիչքի հիվանդությամբ է տառապում՝ չէի ուզում հավատալ, սակայն ինչպես տեսանք այստեղ՝ մեր դիմաց նստած, Հայ հանրության համար անվերադարձ կործանված մարդն էր խոսում…
Շատ ափսոս, մենք կորցրել ենք մի շատ ինքնատիպ երգիչ-երգահանի ու փոխարենն ստացել հասարակության հիվանդ մի անդամ, որն այլևս ոչ մեկին պետք չէ:
Հարգարժան ադմինին էլ կխնդրեյի ՄՏԱՎՈՐԱԿԱՆ բառը հնարավորինս զգույշ օգտագործել, չէ՞ որ մտավորականը դա մտքով ուղեղով առաջնորդվող և հասարակությանը առողջ մտքեր մատակարարող անձն է, ինչպիսին Արթուր Արմինն է, կամ Արմեն Մելիքյանը, Ստեփան Քիրեմիդջյանը, Ալեքսանդր Մանասյանը և այլք: Ֆորշը կամ Շուշան Պետրոսյանն ի՞նչ մտավորական :
Նույնիսկ հանճարեղ Տիգրան Մանսուրյանին, որն ի դեպ Շուշանի քեռին է, կամ Շառլ Ազնավուրին չի կարելի մտավորական համարել, նրանք պարզապես համաշխարհային չափանիշներով՝ մեծագույն արվեստագետներ են, բայց ո՛չ մտավորականներ:

smerch



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YG
Mar 1, 2013 19:50