Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, February 28, 2013 8:28 - 2 քննարկում

Ֆյուրերի հրամանը քար է ծակում. «Հյուրանոցում տեղ չտալ, փակել զուգարանները…»

Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմի անդամներով տասնյակ բնակավայրեր շրջելուց հետո նախօրեին պիտի գիշերեր Ագարակում, որից հետո բարևարշավը շարունակեր Սյունիքի մարզում: Սակայն երեկ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ հանդիպման Ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են Ագարակում և Մեղրիում փորձել որևէ գիշերելու տեղ գտնել հյուրանոցներում ու մերժվել են՝ իմանալով, թե ում համար է պետք:

«Ես կեսգիշերին զանգում եմ Մեղրի կամ Ագարակ՝ ուզենալով, որ մեր գործընկերները որևէ հյուրանոցում մնան, մեզ հարցնում են, թե ո՞ւմ համար է, իմանալով, որ ինձ համար է, ասում են՝ տեղ չկա, որովհետև վերևներն արգելել են: Բայց Մեղրին կամ Ագարակը, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չէ: Ես վստահ եմ, որ դուք համաձայն եք դրա հետ»,- ասաց  Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետին:

Քաղաքապետը պատասխանեց, թե՝ «ներողություն, իսկ ինչո՞ւ ինձ չեք զանգել»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բացատրեց՝ «Դուք հյուրանոցի տե՞ր եք, թե՞ չէ»: Քաղաքապետն ասաց, որ չէ, հյուրանոցի տեր չէ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

nara
Feb 28, 2013 11:01