ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 11:26 - չքննարկված

Սարքովի կեղծ գործ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անձնագրով:

Դատախազություն. Հայտնաբերվել է ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացին

 ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը պարզել է թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը և նրան 2013թ. փետրվարի 27-ին ներկայացրել նախաքննության մարմնին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը և կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:

Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը փետրվարի 26-ին գրավոր հանձնարարել էր Էրեբունու ոստիկանության բաժնին ակտիվացնել ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու աշխատանքները և նրան ներկայացնել քննությանը՝ արձանագրելով, որ գործին կցված է նաև միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անձնագրով թիվ 09/02 ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել Երևանի բնակիչ Հրանտ Գլջյանը և նրան ներկայացրել է քննչական մարմնին։

Ձեռբ բերված ապացույցների հիման վրա Հ.Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

Գլխավոր դատախազությունից ծանուցում են, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ