Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 27, 2013 8:08 - չքննարկված
Հայ ժողովրդին երկնքից իջեցված է աստվածային հնարավորություն՝ ԼԻՆԵԼ ԿԱՄ ՉԼԻՆԵԼ:
Դիտելով Ռաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումները Արմավիրում, Մեծամորում և Էջմիածնում գալիս ես այն եզրակացության, որ ժողովուրդը իրոք հավատում և սիրում է նրան: Նման սրտակից հանդիպումներ, առանց իշխանության միջամտության, չեն եղել երբևէ: Ամենուրեք մաքրություն և ազնվություն է հորդում: Սա իսկական գարուն է հայ քաղաքական կյանքում: Եթե հանկարծ այն վերածվի «Գարուն է, ձյուն է» կոմիտասյան վերջաբանի, ապա կամ Սերժ Սարգսյանը չի լինի, կամ հայ ժողովուրդը: Հայ ժողովրդին երկնքից իջեցված է աստվածային հնարավորություն՝ ԼԻՆԵԼ ԿԱՄ ՉԼԻՆԵԼ:
NAREK