Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 25, 2013 20:06 - 1 քննարկում

Կեղծիքների մեջ թաղված ՀՀ նախագահը նոր կեղծ լուրեր է թխու՞մ: Իր քեռուց ստացած շնորհավորանքը վերագրելով Ջոն Քեռուն:

168 ԺԱՄ | 23:28 | Փետրվար 25 2013

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, և ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:

Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար: Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hovhannes Minasyan
Feb 26, 2013 1:42