Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 24, 2013 5:08 - 1 քննարկում
Ընդդիմադիր թեկնածուների համատեղ հայտարարությունը տապալվել է:
Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուների երկօրյա բանակցությունները, ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ, տապալվել են: Փետրվարի 19-ին Անդրիաս Ղուկասյանը նախաձեռնել էր ընտրությունների արդյունքները դատապարտող համատեղ հայտարարություն, որի բովանդակությունը պետք է հրապարակվեր թեկնածուների ստորագրությունները դրվելուց հետո: Եվ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը իրենց նախնական համաձայնությունն էին տվել հայտարարության տեքստին, սակայն միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Անդրիաս Ղուկասյանն են ստորագրել հայտարարության տակ: Արման Մելիքյանն անմիջապես էր մերժել առաջարկը, ասելով, որ ինքն իր գնահատականն ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել: Այս գործընթացի ձախողումն իսկապես հետաքրքիր է և թույլ է տալիս ենթադրելու, որ Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չեն, որ ընտրությունները կեղծվել են և չեն ուզում դատապարտել կատարվածը: «Ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչ խաղեր են ընթանում, որ թեկնածուները չհամաձայնեցին ստորագրել իմ առաջարկած փաստաթուղթը»,- թերթի հետ զրույցում զարմանք է հայտնել Անդրիաս Ղուկասյանը` առաջարկելով հենց մերժողներից պարզել պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, հրաժարվել է «առայժմ» որևէ մեկնաբանությունից, ինչո՞ւ` չի ասել: Իսկ «հոգով-սրտով» Անդրիասի բոլոր նախաձեռնությունները ողջունող Պարույր Հայրիկյանը խիստ անհասկանալի պահվածք է դրսևորել և ոչ մի կերպ չի ընդունել, որ նաև իր պատճառով է նախաձեռնությունը տապալվել:
1 քննարկում
Ժիրայր