ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, February 24, 2013 9:09 - 1 քննարկում

Հարավային Կալիֆոռնիայի հայերը պահանջում են քվեների արդար հաշվարկ

    • Քաղաքականություն – 
Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:Մենք` ՀՀ քաղաքացիներս` Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:Մենք հավաքվելու ենք կիրակի օրը` 2013 թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30 Սուրբ Մարիամ Աստվածածնի առաքելական եկեղեցու առջև և երթով շարժվել դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:

Եղեք մեր ձայնի արձագանքը: Թող  իմացվի, որ արդարությունն ու ժողովրդավարությունը հաղթանակելու են:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Meruzhan
Feb 25, 2013 4:58