Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, February 23, 2013 14:21 - չքննարկված
Իշխանությունը ոչ թե դեմքն է փոխում, այլ ափաշքյարա այն լայն բացում է մարդկանց առաջ
Arshaluys Mghdesyan
Ճիշտն ասած, պաշտոնանկությունների հիթ շքերթը, երբ տարբեր քաղաքապետեր կամ մարզպետեր, ատամները իրար տալով և մատները խաչ արած, սպասում են «ով է հաջորդը»-ին, հեչ դուրս չեկավ: Եթե իշխանությունը փորձում է դրանով իր համար ինչ-որ դրական PR ակցիա ապահովել, իրականում պատժելով «լավ չաշխատած» չինովնիկներին, ճիշտ հակառակ էֆեկտն ունեցավ:
Սրանով ապացուցվեց ևս մեկ անգամ, որ չինովնիկների «էֆեկտիվության» ցուցանիշը ոչ թե տեղում արդար, անկաշառ և արդյունավետ աշխատելն է, այլ «լոյալությունը» և «ձայն հավաքելը»: Պրն. Արմեն Աշոտյան, իշխանությունը դեմքը չի փոխում, այլ ԱՓԱՇՔՅԱՐԱ լայն բացում է այն մարդկանց առաջ… Մեկ-մեկ լավ է հեչ բան չանել ու չասել, քան ինչ-որ բան անել ուղղակի անելու համար…