ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 22, 2013 7:31 - 2 քննարկում

Կործանվող կուսակցության նախանշան.«Երկու տասնյակ պարսավանքի հղում ընդդեմ Աշոտյանի»:

Մեզ թասիբի մի’ գցեք, մի’ բզբզեք. Արմեն Աշոտյան
Մեզ թասիբի մի' գցեք, մի' բզբզեք. Արմեն Աշոտյան12:33 – 21.02.2013

Այսօր` կառավարության նիստի ավարտից հետո, ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանից լրագրողները փորձեցին պարզել, թե, ի վերջո, ՀՀԿ-ի` այսօր նախատեսված հանրահավաքը կայանալո՞ւ է, թե՞ ոչ: Նախարարը թեեւ նշեց, որ հարցին վերջնական պատասխան տալ չի կարող, բայց հայտնեց իր անձնական կարծիքը:

 

«Իմ կարծիքով` մեր գործընկերների երեկվա հայտարարությունը, այն գործելաոճը, որ որդեգրել են, ստիպում է մեզ հրաժարվել մեր հանրահավաքից` հնարավոր սադրանքներից, բախումներից եւ անիմաստ կրքերից խուսափելու համար»,- հայտարարեց Աշոտյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է, որ այս պահին ՀՀԿ-ն հստակ որոշում դեռ չունի՞` հանրահավաք լինելու է, թե` ոչ, նախարարն արձագանքեց. «ՀՀԿ-ն թասիբի գցելու կուսակցություն չէ, պետք չէ մեզ բզբզել եւ հետո թամաշա անել: Մենք գիտենք ինչ ենք ուզում, ինչ ենք անում, ոնց ենք անում եւ ինչպիսի իրավական դաշտում ենք մեր գործողությունները ծավալում: Գնացեք նման տեսակի ռեպլիկներով բզբզեք նորաթուխ, ինքնակոչ, ինքնահռչակ, քաղաքական նիրհից արթնացած բազմաթիվ քաղաքական ուժերի»:

 

Աշոտյանն այդպես էլ հրաժարվեց ասել, թե ում նկատի ուներ`  նման գնահատականներ շռայլելով: «Ով ինչ հասկացավ, այդպես էլ թող գրի»,- հայտարարեց նա:

Posting as Stepan Kiremidjian (Change)


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ruben
Feb 22, 2013 10:48