ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, February 21, 2013 13:17 - 3 քննարկում

Րաֆֆի Հովհաննիսյանը սխալը ուղղե՞լ է…

    • Ներքին կյանք – 
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարել է. «Այսօր իշխանությունը ձեր ձեռքում է, գիտե՞ք դա», ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքված մի քանի հարյուր մարդիկ նրան պատասխանել են «այո» վանկարկումով: Հրապարակում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: 

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այսօր Սերժ Սարգսյանի հրավերով, նաեւ Հրանտ Բագրատյանի հորդորով եւ ժողովրդի պահանջով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ մանրամասները ամենայն մանրակրկիտությամբ կհրապարակի վաղը զատության հրապարակում: Բայց մի բան, ըստ նրա, պետք է հստակ լինի եւ ինքն ուղղում է «իրենց» սխալը եւ ասում, որ իրենք կողմնակից են բաց զրույցների: 

«Ես զանգեցի պարոն Սարգսյանի խոսնակին, եւ ասացի՝ ուղղեք սխալը, մենք ի սկզբանե կողմնակից ենք հրապարակային, բաց, հաշվետու բանավեճի: Եվ վաղը, Ազատության հրապարակում, որը կուսակցականություն, հատվածականություն չի ճանաչում, այստեղ մենք ունենում ենք մեր հավաքը: Եվ այդ հավաքի ընթացքում ես խոսք կառնեմ, բայց ինձնից ավելի կարեւոր՝ խոսք կառնի Հայաստանի քաղաքացին», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նա նշել է, որ մարդիկ կգան, որ մինչ այս չեն եկել, կգան ու ժողովրդի առաջ պատասխան կտան, որ հայ ժողովուրդը Ավարայրից, Բաշ Ապարանից այս կողմ առաջին անգամ իրական հաղթանակ պիտի տոնի: 

Րաֆֆին ասել է նաեւ, որ պետք չէ Րաֆֆի վանկարկել: «Եթե Րաֆֆի ասելիս դուք ինձ եք ասում, ես չեմ ուզում լսել: Այդ օրերը անցան», ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով որ դա հին Հայաստանն էր, իսկ հիմա նոր Հայաստանն է:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ZOVINAR
Feb 21, 2013 16:47