Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 20, 2013 2:46 - չքննարկված

Փետրվարի 18-ին, երեկոյան ժամը 8-ին «խիարը իսկապես թարս բուսավ»:

ՍԵՐԺԻ երկու պարտությունները. «Երբ երեկոյան 8-ին, եկավ նրա պարտության լուրերը, նա հրամայեց «լցնե՛լ»…

Այսօր – 01:57

 ՍԵՐԺԻ ԵՐԿՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կրեց երկու պարտություն՝ քաղաքական եւ մարդկային:

Եւ եթե Պյուղոսյան հաղթանակի փաթեթավորմամբ նրա քաղաքական պարտությունը արժանի է պարսավանքի ու հեգնանքի, ապա նրա մարդկային, անձնական, գաղտնի պարտությունը կարեկցանք է հարուցում:

Նա այնքան էր ուզում հաղթել առանց կեղծիքների, այնքան էր երազում ջնջել մարտիմեկյան խարանն իր ճակատից, այնքան ջանք էր թափել մրցակիցներին ջրիկացնելու ու անլրջացնելու համար, որ ինքն էլ հավատաց մի պահ, որ  հնարավոր է…

Համենայնդեպս, դեռեւս ընտրությունների շեմին նրա նախընտրական շտաբերը հրահանգ էին ստացել «ճշտով գնալ, «չխբել»՝ ՀՀԿ թեկնածում իսկապես վստահ էր, որ կհաղթի «մաքուրով»:

Երիտհայերի նրա շքախումբը նույնպես վստահեցնում էր չլսել «հին գելերին ու չլցնել» քվեատուփերը նախօրոք պատրաստված կեղծ թերթերով:

Ինչպես կասեր Չերնոմիրդինը՝ ուզում էին որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ:

Այսինքն՝ «մաքուրով» չստացվեց:

«Հինգհազարանոց ժողովրդի» փուչիկն էլ պայթեց, ինչպես մնացած բոլորը՝ անգամ հուսահատված, ջլատված, ահաբեկված ու պառակտված մեր ժողովուրդը միեւնույն է քվեարկեց ստի, կեղծիքի ու բռնության դեմ:

Եւ այդժամ, ավելի ստույգ, երեկոյան 8-ին, երբ բոլոր տեղերից եկան նրա պարտության մասին լուրերը, նա տեղի տվեց, այսինքն քաղաքական պարտությանն ավելացրեց մարդկայինը՝ նա հրամայեց «լցնել»:

Ու հին գելերը գործի անցան՝ մտան, ջարդեցին, ծեծեցին, սպառնացին, մի խոսքով վարվեցին ինչպես միշտ:

Դա նույնքան անխուսափելի էր, որքան էլ կանխատեսելի:

Ես կարեկցում եմ Սերժ Սարգսյանին՝ նա այնքան ստեր ստեղծեց ու լսեց, որ ի վերջո ինքն էլ հավատաց ու դրանց զոհը դարձավ:

Գրառումը` Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուք սոց.էջից

  • Naira Avoyan ·  Top Commenter

    շատ հետաքրքիր է այդ ինչպես պետք է մարտի մեկի արյունը մաքրեր իր վրայից, եթե այդ արյան գնով իր նախսրդը նստեցրեց իրեն գահին: Այդ արյան դիմաց ինքն էլ պիտի արյուն թափի, այ այդ դեպքում մի գուցե և մաքրի այդ սպանդի հետքերը: Իսկ քանի դեռ իր կողքին այդքան անգրագետ սրիկաներ է հավաքել, մեր <շատ սիրելի> նախագահը թող լավ բան չսպասի: դրանց մաքրել է պետք վերջապես, այդ մականունավոր սուտ պատգամավորներին, որոնց 70 տոկոսը 4-րդ դասարանի կրթություն անգամ չունի:
    Reply · 2 · Like · Follow Post · 3 hours ago
  • Ruzanna Karapetyan ·  Top Commenter · Erevan, Yerevan, Armenia

    Արդեն 22 տարի է,որ ունենք անկախության սիմվոլ,բայց չունենք անկախություն, ընտրում ենք մեր նախագահին, բայց չունենք փաստացի նախագահ,չունենք ամենայն հայոց կաթողիկոս: Սերժը՝ օլիգարխների, մաֆիոզների, հանցագործների նախագահն է, իսկ պարոն Գարեգինը՝ նրա անձնական կաթողիկոսն է: Հայ ժողովուրդը վերջապես ունի իր իսկական նախագահը ի դեմս Րաֆֆի Հովհաննւիսյանի, մնում է ունենանք իսկական ամենայն հայոց կաթողիկոս:
    Reply · 1 · Like · Follow Post · 2 hours ago
  • Tomik Daghbashyan ·  Top Commenter · Leninakan, Shirak, Armenia

    @ntrakexciqnerov @ntrvac naxagahic lav ban spasel chi kareli…menq arten unenq ayd porc@…serjik du anteri azgi davachan es turqi cnund.
    Reply · 1 · Like · Follow Post · 11 hours ago
  • Razmik Ustyan · Follow ·  Top Commenter · ТГПИ

    Partvac, bayc ”haxthanakac”Serj@ hima erevi nman e viravor vagri.Vay I’m patvarjan azg, inch orn es cnic@nkel, zgushacir viravor gazanic…Astvac mez pahapan.
    Reply · 1 · Like · Follow Post · 2 hours ago
  • Martin Gevorgyan ·  Top Commenter · Yerevan, Armenia

    Նա այնքան էր ուզում հաղթել առանց կեղծիքների, այնքան էր երազում ջնջել մարտիմեկյան խարանն իր ճակատից, այնքան ջանք էր թափել մրցակիցներին ջրիկացնելու ու անլրջացնելու համար, որ ինքն էլ հավատաց մի պահ, որ հնարավոր է…
  • ‘τρελο μπιλιμπερακι’

    AYS @NTRUTYUNNER@ KEXCIQ EIN,, PETQ E HAMAREL ANVAVER.


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ