Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 20, 2013 2:46 - չքննարկված
Փետրվարի 18-ին, երեկոյան ժամը 8-ին «խիարը իսկապես թարս բուսավ»:
ՍԵՐԺԻ երկու պարտությունները. «Երբ երեկոյան 8-ին, եկավ նրա պարտության լուրերը, նա հրամայեց «լցնե՛լ»…
ՍԵՐԺԻ ԵՐԿՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին կրեց երկու պարտություն՝ քաղաքական եւ մարդկային:
Եւ եթե Պյուղոսյան հաղթանակի փաթեթավորմամբ նրա քաղաքական պարտությունը արժանի է պարսավանքի ու հեգնանքի, ապա նրա մարդկային, անձնական, գաղտնի պարտությունը կարեկցանք է հարուցում:
Նա այնքան էր ուզում հաղթել առանց կեղծիքների, այնքան էր երազում ջնջել մարտիմեկյան խարանն իր ճակատից, այնքան ջանք էր թափել մրցակիցներին ջրիկացնելու ու անլրջացնելու համար, որ ինքն էլ հավատաց մի պահ, որ հնարավոր է…
Համենայնդեպս, դեռեւս ընտրությունների շեմին նրա նախընտրական շտաբերը հրահանգ էին ստացել «ճշտով գնալ, «չխբել»՝ ՀՀԿ թեկնածում իսկապես վստահ էր, որ կհաղթի «մաքուրով»:
Երիտհայերի նրա շքախումբը նույնպես վստահեցնում էր չլսել «հին գելերին ու չլցնել» քվեատուփերը նախօրոք պատրաստված կեղծ թերթերով:
Ինչպես կասեր Չերնոմիրդինը՝ ուզում էին որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ:
Այսինքն՝ «մաքուրով» չստացվեց:
«Հինգհազարանոց ժողովրդի» փուչիկն էլ պայթեց, ինչպես մնացած բոլորը՝ անգամ հուսահատված, ջլատված, ահաբեկված ու պառակտված մեր ժողովուրդը միեւնույն է քվեարկեց ստի, կեղծիքի ու բռնության դեմ:
Եւ այդժամ, ավելի ստույգ, երեկոյան 8-ին, երբ բոլոր տեղերից եկան նրա պարտության մասին լուրերը, նա տեղի տվեց, այսինքն քաղաքական պարտությանն ավելացրեց մարդկայինը՝ նա հրամայեց «լցնել»:
Ու հին գելերը գործի անցան՝ մտան, ջարդեցին, ծեծեցին, սպառնացին, մի խոսքով վարվեցին ինչպես միշտ:
Դա նույնքան անխուսափելի էր, որքան էլ կանխատեսելի:
Ես կարեկցում եմ Սերժ Սարգսյանին՝ նա այնքան ստեր ստեղծեց ու լսեց, որ ի վերջո ինքն էլ հավատաց ու դրանց զոհը դարձավ:
Գրառումը` Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուք սոց.էջից
-
Naira Avoyan · Top Commenterշատ հետաքրքիր է այդ ինչպես պետք է մարտի մեկի արյունը մաքրեր իր վրայից, եթե այդ արյան գնով իր նախսրդը նստեցրեց իրեն գահին: Այդ արյան դիմաց ինքն էլ պիտի արյուն թափի, այ այդ դեպքում մի գուցե և մաքրի այդ սպանդի հետքերը: Իսկ քանի դեռ իր կողքին այդքան անգրագետ սրիկաներ է հավաքել, մեր <շատ սիրելի> նախագահը թող լավ բան չսպասի: դրանց մաքրել է պետք վերջապես, այդ մականունավոր սուտ պատգամավորներին, որոնց 70 տոկոսը 4-րդ դասարանի կրթություն անգամ չունի:
-
Ruzanna Karapetyan · Top Commenter · Erevan, Yerevan, ArmeniaԱրդեն 22 տարի է,որ ունենք անկախության սիմվոլ,բայց չունենք անկախություն, ընտրում ենք մեր նախագահին, բայց չունենք փաստացի նախագահ,չունենք ամենայն հայոց կաթողիկոս: Սերժը՝ օլիգարխների, մաֆիոզների, հանցագործների նախագահն է, իսկ պարոն Գարեգինը՝ նրա անձնական կաթողիկոսն է: Հայ ժողովուրդը վերջապես ունի իր իսկական նախագահը ի դեմս Րաֆֆի Հովհաննւիսյանի, մնում է ունենանք իսկական ամենայն հայոց կաթողիկոս:
-
Tomik Daghbashyan · Top Commenter · Leninakan, Shirak, Armenia@ntrakexciqnerov @ntrvac naxagahic lav ban spasel chi kareli…menq arten unenq ayd porc@…serjik du anteri azgi davachan es turqi cnund.
-
Razmik Ustyan · Follow · Top Commenter · ТГПИPartvac, bayc ”haxthanakac”Serj@ hima erevi nman e viravor vagri.Vay I’m patvarjan azg, inch orn es cnic@nkel, zgushacir viravor gazanic…Astvac mez pahapan.
-
Martin Gevorgyan · Top Commenter · Yerevan, ArmeniaՆա այնքան էր ուզում հաղթել առանց կեղծիքների, այնքան էր երազում ջնջել մարտիմեկյան խարանն իր ճակատից, այնքան ջանք էր թափել մրցակիցներին ջրիկացնելու ու անլրջացնելու համար, որ ինքն էլ հավատաց մի պահ, որ հնարավոր է…
-
‘τρελο μπιλιμπερακι’AYS @NTRUTYUNNER@ KEXCIQ EIN,, PETQ E HAMAREL ANVAVER.