ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 20, 2013 2:24 - 1 քննարկում
Սա արդեն լուրջ է: Վագրը դուրս եկավ եղեգնուտից…
«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս պահին կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները:
ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում “դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ” (ԸՕ հոդված 48, կետ 14): Գործընթացին իրավասու են ներկա գտնվել եւ հետեւել թեկնածուի վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ:
Ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացված դիմումներում հստակ նշված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հեռախոսահամարը, որով թեկնածուին պետք է տեղյակ պահվեր դիմումին տրված ընթացքի եւ յուրաքանչյուր ընտրատեղամասի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամի մասին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայությունը:
Մինչդեռ առանց որեւէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց:
Խստիվ դատապարտելով օրինականության այս աղաղակող խախտումը, պաշտոնապես պահանջում ենք անմիջապես, բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները:
Դրանք սկսել միայն եւ պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց եւ Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների` ԸԸՀ-ներ ժամանելուց հետո:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ
1 քննարկում
Vaneci