Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 18, 2013 8:14 - 8 քննարկում

Սրիկաների և արջերի միասնություն, ֆռֆռալու և փող աշխատելու եկած օտար դիտորդ-թամաշիստների դիրիժորությամբ…

Ռուբեն Մեհրաբյան – Քաղաքագետ
– Իշխանությունն ասում է, որ արջի ծառայություն մատուցողներ կարող են լինել: Տեսնում ենք, որ արջերից պրծում չունենք: Ում են ծառայում ու ինչին են ծառայում, դա ժամանակը ցույց կտա: Ամեն ինչին կտրվի տրամաբանական լուծում: Համենայնդեպս, տեսնում ենք, որ ամեն ինչ չէ, որ բարվոք է: Փաստենք, որ իշխանության գործողությունները և խոսքերը նույն բանը չեն: Էլի տեսնում ենք, որ ԱՊՀ դիտորդներից ինչպես մյուս բոլոր ընտրություններում ողջ ԱՊՀ-ում, այս անգամ ևս որևէ նկատողություն կամ դժգոհություն չի եղել: Իրենք ձրիակերի նման հերթական տեղը՝ Հայաստան են եկել ման գալու: Իսկ հայաստանյան ընտրությունը ընտրություններից հետո է: Ի վերջո, այս աղբից ձերբազատվելու ժամանակը վաղուց եկել է արդեն: Արջերը շատ են, տարբեր հայտնի կենդանիներն էլ են շատ և պետք չէ, որ նրանք մարդկանց կառավարեն:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Feb 18, 2013 12:32