ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, February 18, 2013 8:09 - 1 քննարկում
Րաֆֆիի տղեքը «պռախոդ» են տալիս: Վաճառված միջազգային դիտորդները լռելով չեն «վառում» գործը…
400 քվեաթերթիկներն ինչ-որ մեկի հագուստի մեջ է պահված եղել
Ինչպես տեղամասից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, տեղում կասկածելի է թվացել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Հակոբյանը: Երբ լրագրողները ներս մտան, վերջինս ընտրատեղամասում չի եղել, այնուհետև իջել է դպրոցի երկրորդ հարկից։ Lurer.com-ի լրագրողը փորձեց մոտենալ նրան՝ պարզելու՝ ինչ-որ խախտումներ արձանագրվել է, թե՝ ոչ. վերջինս վազքով ետ բարձրացավ երկրորդ հարկ: Տասը րոպե անց վստահված անձը նորից եկավ ընտրատեղամաս: Տեղում մի քանի խախտում արձանագրվեց՝ ուղղորդումներ, ընտրատեղամասում տասնհինգից ավելի քաղաքացիների գտնվելու փաստեր, իսկ դրսում՝ կուտակումներ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն ուսումնասիրում է Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի մոտ առկա քվեարկած 400 թերթիկների հետ կապված դեպքը: «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հավելեց. «Չենք բացառում, որ նա վստահության ինչ-որ բան է ձեռք բերել մեր պատասխանատուներից մեկի մոտ և ուղղակի աշխատել է որպես ընտրակեղծարար»:
Տարածել սոցիալական կայքերում
1 քննարկում
TT1