ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 18, 2013 7:08 - չքննարկված

Սերժ Սարգսյանը ակնհայտ առաջադիմությամբ մոտենում է Չաուշեսկոյի ճակատագրին…

«Ակնհայտ առաջընթաց». Իրավապաշտպանը նկարագրել է՝ ինչպես է գործում կեղծիքների մեխանիզմը02.18.2013 17:55 epress.am

«Ակնհայտ առաջընթաց». Իրավապաշտպանը նկարագրել է՝ ինչպես է գործում կեղծիքների մեխանիզմը

2013 թվականի նախագահական ընտրությունները ոչնչով չեն տարբերվում վերջին տարիներին Հայաստանում անցկացված ընտրություններից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս տարի պարզապես կատարելագործվել է կեղծիքների մեխանիզմը:

«Ես ողջունում եմ, առաջընթաց կա: Կեղծիքները հասցվել են շվեյցարական ժամացույցի աշխատանքի ճշգրտության: Եթե իշխանությունները դա են անվանում առաջընթաց, ապա, այո, այդ հարցում առաջընթացն ակնհայտ է», – ասել է իրավապաշտպանը:

Նա ընդգծել է, որ, մասնավորապես, կատարելագործվել է անձնագրերից կնիքները հանելու մեխանիզմը:

«Անցյալ ընտրությունների համեմատ` կնիքները չեն ցնդում, բայց դրանք կարելի է մաքրել, օրինակ, թաց անձեռոցիկով, որից հետո անձնագրում դրանց հետքն էլ չի մնում», – նշել է Դանիելյանը:

Իրավապաշտպանը նշել է, որ այսօր ինքը կեղծարարների աշխատանքի ականատես է եղել թիվ 8/14 ընտրատեղամասում, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

«Աշխատում էին հետևյալ կերպ. Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք, այսպես ասած, ռուլիտ էին անում ընտրատեղամասի ողջ պրոցեսը: Մեկը գտնվում էր սենյակի ներսում, մյուսը մուտքի մոտ, ու, դիմելով ընկերոջը, անընդհատ բարձրաձայն ասում էր՝ «դե, ես չեմ կարա մտնեմ սենյակ, որովհետև արգելված ա, երկու հոգի չեն կարա լինեն», կոպիտ ասած՝ լսցնում էր: Նրանք հաճախ փոխվում էին տեղերով: Դրսում երիտասարդների մի խումբ էր կանգնած, բոլոր նույն հագուստով, նույն կոշիկներով, նույն սանրվածքով ու նույն հայացքով: 10 րոպեն մեկ Սերժ Սարգսյանի վստահված անձը դուրս էր գալիս սենյակից ու գոռում էր՝ ո՞վ կա լրացուցիչ ցուցակից: Այդ երիտասարդներից մեկ-երկուսը մոտենում էին, վերցնում էին քվեաթերթիկը ու քվեարկում: Երբ տարեց մարդիկ էին գալիս, նույն վստահված անձը սկսում էր բողոքել՝ օգնող չկա՞ էս մարդկանց: Եվ այդ նույն երիտասարդների խմբից մարդիկ դուրս էին գալիս և տարեցների հետ մտնում էին քվեախուց: Բնական է՝ չգիտենք, թե այնտեղ ինչ էին անում: Այդպես էլ անցնում էին ընտրությունները», – ասել է Դանիելյանը:

Նա նաև նշել է, որ երբ դուրս է եկել տեղամասից, տեսել է, թե ինչպես վերոնշյալ երիտասարդները կանգնած են իրենց մեքենաների մոտ, ուրախ-զվարթ կիսվում են տպավորություններով:

«Կարծես, գործն ավարտել էին: Մեզ տեսնելով՝ նստեցին մեքենաները՝ երկուսը «Ռիչ» տաքսի ծառայության և մեկ սեփական «Աուդի», ու շարժվեցին: Մենք շարժվեցինք նրանց հետևից ու տեսանք, որ իրենք անցան մոտ 200 մետր ու կանգնեցին Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի մոտ և իջան մեքենաներից: Հավանաբար, նոր ցուցումներ ստանալու համար», – եզրափակել է Միքայել Դանիելյանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ